Կրթություն
ԳԻՏԱՐՇԱՎ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ
08.09.22
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի աշխատակիցներն ու ֆակուլտետի ուսանողները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կազմակերպված գիտարշավի ընթացքում ծանոթացել են այնտեղի հարուստ կենսաբազմազանությանը և կատարել ուսումնասիրություններ:
«ԵՊՀ-ՍԹԱՐՄՈՒՍ ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԷՄԱՆՈՒԵԼ ՇԱՐՊԵՆՏԻԵՆ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
07.09.22
Ֆրանսիացի աշխարհահռչակ մանրէաբան, Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպենտիեն Երևանի պետական համալսարանում հանդես եկավ մանրէաբանությանն ու գենետիկային առնչվող դասախոսությամբ՝ ներկայացնելով իր՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայտնագործությունը և հետազոտական աշխատանքի ընթացքը։
ԵՊՀ-Ի ԵՎ ՀԱԷԿ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
07.09.22
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ հաստատելու և զարգացնելու գիտակրթական փոխգործակցություն՝ նպաստելով էներգետիկ ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը։
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
06.09.22
Ծրագրի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները և ուսանողները ձեռք կբերեն մանրէաբանությանը վերաբերող նոր գիտելիքներ, կծանոթանան մանրէների դրական հատկություններին և դրանց հնարավոր կիրառություններին առօրյա կյանքում ու արտադրության մեջ:
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԵՊՀ-ՍԹԱՐՄՈՒՍ ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹԸ»․ ԱՍՏՂԱՖԻԶԻԿՈՍ ՔԻՓ ԹՈՐՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
05.09.22
«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված առաջին դասախոսության ընթացքում Նոբելյան մրցանակի դափնեկիր աստղաֆիզիկոս Քիփ Թորնը և արվեստագետ, նկարչուհի Լիա Հալորանը ներկայացրին սև խոռոչների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները, արվեստի դերը գիտության զարգացման գործում և այն, թե ինչ կկատարվի մարդու հետ, եթե նա հայտնվի սև խոռոչի մեջ։
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ
03.09.22
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի աշխատակիցներն օգոստոսի 17-19 Ֆրանսիայի Նիս քաղաքում մասնակցել են գիտաժողովի, որը նպատակ ուներ աշխարհի լավագույն համալսարաններից և խոշորագույն ընկերություններից հավաքելու և մեկտեղելու նանոտեխնոլոգիաներին և նյութագիտությանը վերաբերող գաղափարները:
ԵՊՀ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
02.09.22
ԵՊՀ լուսահոգի պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանի որդու՝ Արմեն Սաքապետոյանի ֆինանսավորմամբ վերանորոգվել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնը։ Այսօր ֆակուլտետում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ ամբիոնը ներկայացվեց վերանորոգված տեսքով։
ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏՄԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
02.09.22
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հավաստագրեր էր հանձնել ECER 2022 համաժողովի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված կամավորներին: Նրանք պատմել են համաժողովի չորս օրերի ընթացքում ստացած տպավորությունների և հետաքրքրաշարժ դրվագների մասին։
ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴՈՆՆԱ ՍԹՐԻՔԼԵՆԴԸ ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
01.09.22
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ն անցկացվող Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառություններին նվիրված միջազգային դպրոցի (MAOP-2022) շրջանակում ԵՊՀ-ն հյուրընկալեց Նոբելյան մրցանակակիր, Վաթեռլոյի համալսարանի պրոֆեսոր, Սթարմուսի շրջանակում Հայաստան ժամանած ֆիզիկոս Դոննա Սթրիքլենդին:
ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԼԻ ԷՐ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ԵՊՀ-ՈՒՄ
01.09.22
Վաղ առավոտից համալսարանի բակը մարդաշատ է: Շտապ քայլերով առաջ են շարժվում ուսանողներն ու փորձում ծանոթ կուրսընկերոջ գտնել. առաջինկուրսեցիներն են: