
20.05.22
ԵՊՀ-ում այսօր հյուրընկալվել են Լիտվայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, որոնց հետ քննարկվել են համագործակցություն հաստատելու հնարավոր ուղիները, կոնկրետ ոլորտներն ու զարգացման հեռանկարները։

20.05.22
ԵՊՀ պատմության և աստվածաբանության ֆակուլտետների, ԱԳԱ հայագիտության բաժնի և ԱԳԱ պատմության ինստիտուտի կազմակերպած «Մեծ հաղթանակը և պատմության նենգափոխումները» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցում էին դիվանագիտական ոլորտի բազում աշխատակիցներ, ինչպես նաև գիտական հանրույթի այլ ներկայացուցիչներ:

18.05.22
«Հայաստանում կլիմայի փոփոխության պայմաններում գենետիկական կենսահսկողության կարողությունների հզորացումը» թեմայով սեմինարի նպատակն էր ամրապնդել համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջև և ապահովել բարձրագույն կրթության մասնագետների, հետազոտողների, բնապահպանների և առհասարակ այն մասնագետների ներգրավվածությունը, որոնք պարբերաբար ուսումնասիրում են կլիմայի փոփոխության մարտահրավերները և կենսաանվտանգությունը:

17.05.22
Կազմակերպված քննությունը դիմորդներին հնարավորություն տվեց ստուգելու գիտելիքները նախքան միասնական քննությունները, ինչպես նաև ծանոթանալու միասնական քննությունների ընթացակարգին, Մայր բուհին և ֆակուլտետին:

16.05.22
Շնորհավորում եմ բոլորիս պատմական այս կարևորագույն օրվա կապակցությամբ, իսկ երիտասարդներին և ուսանողներին մաղթում եմ ստեղծագործ ու արդյունավետ գործունեություն։

15.05.22
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Միհրան Սիսակյանը բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հասարակագիտության ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր է: Միհրանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մրցույթին մասնակցության, գիտական գործունեության, ապագա ծրագրերի ու երազանքների մասին:

13.05.22
ԵՊՀ պատմության ֆակուլտետում անցկացվեց դասախոսությունների շարք՝ նվիրված հայ-վրացական բարեկամության և Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի Հանրապետության միջև դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակին, հայ-վրացական պատմամշակութային կապերին և փոխառնչություններին:

13.05.22
ՌԴ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտի` բարոյագիտության բաժնի ղեկավար, Շվեդիայի Ուպսալի համալսարանի պատվավոր դոկտոր Ռուբեն Ապրեսյանը ներկայացրեց «Գրական տեքստը՝ որպես բարոյածագումնաբանական աղբյուր» զեկույցը: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի բարոյագիտական հարցերի ուսումնասիրության վերաբերյալ համատեղ հետազոտության հնարավոր ծրագիրը:

12.05.22
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց «Մաթևոսյանական ընթերցումներ-4» խորագրով գիտական նստաշրջան: Գիտաժողովը նպատակ ուներ վառ պահելու Հրանտ Մաթևոսյանի հիշատակը, շեշտելու նրա ամենօրյա ներկայությունը այսօրվա գրական կյանքում, ապահովելու հայ մեծ արձակագրի ստեղծագործության գիտական հետազոտության ու նրա գեղարվեստական արժեքի հետագա հանրայնացումը: Գիտական հոդվածները լույս կտեսնեն առանձին ժողովածուով:

12.05.22
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանը և ամբիոնի դոցենտ Աստղիկ Ղազարյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանում դասախոսություններ են կարդացել «Հայաստանի կեսաբազմազանությունը», «Ցանցաձև էվոլյուցիա», «Հայաստանի հերպետոֆաունան» և «Հայաստանի կանթնասունները» թեմաներով: