Գիտություն
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
22.11.22
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Դասավանդման և ուսումնառության մեթոդներ» խորագրով քննարկում, որի շրջանակում ներկայացվեցին «Էրազմուս+» ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագրի շրջանակում առաջարկվող լավագույն փորձն ու հնարավորությունները, ինչպես նաև բարձրաձայնվեցին ծրագրի իրագործման ընթացքում առաջացած խնդիրները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՀԵՌԱՎԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
22.11.22
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է անցկացնել հանդիպումներ «Align Technology» և «Armenian Code Academy» ընկերությունների հետ համագործակցության շրջանակում։ Այս անգամ կազմակերպվել էր առցանց հանդիպում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի և ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների հետ։
ԵՊՀ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՎՅԱԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. 14 ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 23 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
22.11.22
ԵՊՀ-ում գործող «Տվյալների գիտությունը բիզնեսում» և «Նյութագիտություն» մագիստրոսական ծրագրերի 23 ուսանողներ ստացել են ֆինանսավորում: Տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
ՔՎԱՆՏԱՅԻՆ ՕՊՏԻԿԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵԲԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ-ՈՒՄ
21.11.22
Նոյեմբերի 14-ին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետին առընթեր գործող օպտիկների միջազգային կազմակերպության ուսանողական մասնաճյուղը («YSO Student Chapter»), համագործակցելով ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) հետ, առցանց հարթակում անցկացրեց քվանտային օպտիկային նվիրված վեբինարների հերթական շարքը։
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖՐԱՆՍԵՐԵՆԻՆ ՏԻՐԱՊԵՏՈՂ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
21.11.22
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնն այսօր հյուրընկալել էր Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության մենեջմենթի և վարչարարության բաժնի ղեկավար Նիկոլա Մայնետիին:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ, ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ, ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
18.11.22
ԵՊՀ-ում անցկացվեց «Անձնային բրենդինգ․ գործարար իմիջի ձևավորում» խորագրով դասընթաց, որի ժամանակ բանախոս Նվարդ Մելքոնյանը ծանոթացրեց ինքնաներկայացման էությանը, անդրադարձավ իմիջի և ոճի հարաբերակցության խնդրին և կարևոր այլ թեմաների:
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՍՏԱՆԱԼ ԼԵԶՎԱԿԻՐՆԵՐԻՑ
18.11.22
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Քուվեյթի համալսարանի՝ լեզվի կենտրոնի տնօրեն Խալեդ ալ Ֆադլին ներկայացրեց «Լեզվի և մտքի դիալեկտիկան և արաբերենի քերականական եզրույթների ծագումը» թեմայով դասախոսություն:
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
17.11.22
Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Փիլիսոփայի և Ուսանողի միջազգային տոների առթիվ «Արևահովիտ. հայոց արժեհամակարգային միասնականության հարթակ» մշակութային-գիտակրթական հիմնադրամի հետ կնքվեց հուշագիր, ինչպես նաև դրամական պարգևներ հանձնվեցին նախապես հայտարարված էսսեների մրցույթի հաղթողներին:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.11.22
«Հաջողակ մարդկանց ամենակարևոր ունակությունը» խորագրով տեղեկատվական հանդիպմանն ուսանողներին ներկայացվեցին հաջողակ վաճառքներ կատարելու հմտությունները և աշխատաշուկայում առկա նոր առաջարկները։
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ARMDOCT» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ
17.11.22
«ARMDOCT» ծրագրի շրջանակում Իտալիայի Տերամո քաղաքում մեկնարկել է աշխատաժողով, որտեղ ծրագրի հայաստանյան գործընկերները, այդ թվում բուհերի պատվիրակությունները, ներկայացրել են իրենց համալսարաններում ծրագրի շուրջ տարվող աշխատանքները և ներկայացրել են, թե այս պահին որ փուլում են դոկտորական կրթության բարեփոխումները, և առհասարակ ինչ աշխատանքներ են տարվում ծրագրի շրջանակում: