05.07.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԵՆԵՐԳՉՈՒՀԻ ՄԱՐԻՑԱ ԹԻԼԻՔՅԱՆԸ ԼԻՏՎԱՅՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՍԿԵ «GRAND PRIX» ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ
ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԵՆԵՐԳՉՈՒՀԻ ՄԱՐԻՑԱ ԹԻԼԻՔՅԱՆԸ ԼԻՏՎԱՅՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՍԿԵ «GRAND PRIX» ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ
Լիտվայում հուլիսի 2֊4-ը կայացել է «Baltic Voice 2021» միջազգային մանկական և երիտասարդական մրցույթը։

Մրցույթում Հայաստանը ներկայացրել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը։ Մեներգչուհին կատարել է «Հայաստան» ու «Sweet People» երգերը և արժանացել ոսկե «Grand Prix» մրցանակին։

Այլ նորություններ
«ՄԵՆՔ ՔԱՅԼՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ». ԱՅՍՕՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է հայ մամուլի օրը: 1794 թ. հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվեց առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»: Ամսագրի հիմնադիրն էր Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն գործել է մինչև 1796-ի մարտը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար՝ 965 էջ ընդհանուր ծավալով: Հետագայում Հայաստանի կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը դարձել է «Մամուլի աշխատակիցների օր», որը հետագայում վերանվանվել է «Հայ մամուլի օր»։
 ԱՅՍՕՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է
Այսօր նշվում է Հայ մամուլի օրը:
Ամսաթվի ընտրությունը պատահական չէ, քանի որ 1794 թվականի հենց այս օրը Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը», իսկ արդեն 2004 թ. ապրիլի 22-ից, Հայաստանի կառավարության որոշմամբ, հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր: