03.12.2021 | 
Գիտություն
ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ Է ԱՄՓՈՓԵԼ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ Է ԱՄՓՈՓԵԼ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովի փակման արարողությունը։

Միջազգային գիտաժողովի փակմանը զեկուցողներին շնորհավորական խոսքեր հղեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, որն ընդգծեց գիտաժողովի կազմակերպիչ ֆակուլտետների ՈՒԳԸ ներկայացուցիչների կատարած մեծ աշխատանքը։

 

 

Մասնակիցներին շնորհավորեցին նաև ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, փոխտնօրեն Գոռ Մարգարյանը, ՀՊՄՀ ռեկտորի ժ.պ. Աշոտ Խոեցյանն ու Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը։ Նրանք կարևորեցին եռակողմ համագործակցությունը և հույս հայտնեցին, որ նմանօրինակ իրադարձությունները շարունակական բնույթ կկրեն։

 

 

Նոյեմբերի 29-ին մեկնարկած և դեկտեմբերի 3-ին ավարտված, ԵՊՀ պատմության, արևելագիտության, աստվածաբանության և միջազգային հարաբերությունների ՈՒԳԸ-ների, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՊՄՀ-ի կողմից կազմակերպված գիտաժողովի 5 օրերի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել Հայաստանի և օտարերկրյա տարբեր բուհերի 70-ից ավելի մասնակիցներ։

 

 

Զեկուցումները ներկայացվել են 6 բաժանմունքներում՝ հայոց պատմություն և աղբյուրագիտություն, համաշխարհային պատմություն, հնագիտություն և ազգագրություն, մշակութաբանություն և արվեստաբանություն, արևելագիտություն, միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն։

 

 

 Նշենք, որ գիտաժողովի մասնակիցները հնարավորություն են ունենալու իրենց աշխատանքներն ավարտուն տեսքով ուղարկելու գիտաժողովի կազմակերպիչներին։ Գրախոսման փուլն անցնելուց հետո լավագույն աշխատանքները տպագրվելու են ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուում։

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԵՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԿԵՆՍԱՊՈԼԻՄԵՐՆԵՐ ՍԻՆԹԵԶԵԼՈՒ ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Հայաստանի էքստրեմալ միջավայրերից մեկուսացված թերմոֆիլ և հալոֆիլ մանրէների էկզոպոլիսախարիդների արտադրությունն ու բնութագրումը» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՔ ԼԻՑՔԱԿԻՐՆԵՐԻ ՎԱՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԱՐՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Գրաֆենում տաք լիցքակիրների դինամիկայի կառավարում արտաքին դաշտերով և բևեռային տակդիրների ընտրությամբ: Գրաֆենային հենքով տաք լիցքակրային տրանզիստորի մոդելի լավարկում և գործնական իրականացում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: