22.04.2021 | 
Հասարակություն
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԱՌԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԱՌԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ընդունելությունը կատարվելու է երկու փուլով՝ ապրիլի 15-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ: 1-ին փուլով դիմող դիմորդներն ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը dimord.am կայքի միջոցով պետք է ԳԹԿ ուղարկեն էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ ս.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ, մայիսի 10-ին՝ մինչև ժամը 18։00-ն, իսկ 2-րդ փուլով դիմողները՝ ս.թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ, հուլիսի 1-ին՝ մինչև ժամը 17։00-ն։

Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ կամ մասնագիտական (նախնական, միջին, բարձրագույն) կրթություն ունեցող անձինք՝ առանց տարիքի սահմանափակման:

Տվյալ ուսումնական տարում դիմորդն ընդունելության քննությունը կարող է հանձնել միայն մեկ անգամ: Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: ԳԹԿ-ի բազայում նույն դիմորդի՝ մեկից ավելի ընդունելության դիմում-հայտերի առկայության դեպքում տվյալ դիմորդը զրկվելու է ընդունելության քննություններին և մրցույթին մասնակցելու իրավունքից:

 

Առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ ներկայացրած դիմորդը կարող է փոփոխություններ կատարել կամ հրաժարվել ընդունելության դիմում-հայտից մինչև տվյալ տարվա մայիսի 10-ը՝ մինչև ժամը 18։00-ն:

 

Բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ: Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ:

 

Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:

Հիմնական և լրացուցիչ փուլի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավոր (միավորներ) ունեցող դիմորդին:

 

Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Միասնական քննություններում դրական են համարվում 7.5 և բարձր միավորները: Կենտրոնացված և ներբուհական քննությունների համար դրական են համարվում ութ և բարձր միավորները:

 

ԵՊՀ դիմորդները դիմում-հայտի լրացման հետ կապված խորհրդատվություն ստանալու համար կարող են զանգել Ընդունող հանձնաժողով 060-710-777 հեռախոսահամարով կամ dimord@ysu.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել իրենց հարցերը:

 

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատանքային օրերին ու ժամերին դիմորդները կարող են ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://www.ysu.am/uploaded/entrant/2021/ashkh_or.pdf:

 

Առցանց ընդունելության դիմում-հայտը լրացնելու մանրամասները ներկայացված են տեսանյութով:

 

Դիմորդները ս.թ. հուլիսի 2-ից մինչև հուլիսի 12-ը (հուլիսի 12-ին՝ մինչև ժամը 18:00-ն) ավարտական փաստաթղթերի տվյալներն առցանց եղանակով պետք է լրացնեն իրենց ընդունելության դիմում-հայտում և ուղարկեն ԳԹԿ:

 

2021 թ. շրջանավարտների ավարտական փաստաթղթերի տվյալների լրացման ժամկետների մանրամասներին կարելի է տեղեկանալ հետևյալ հղմամբ ՝ http://www.ysu.am/uploaded/entrant/2021/Past_lratsman_jamket.pdf :

 

Դիմորդները բուհերի ընդունելության առաջին փուլի շարժին (կրթական ծրագրեր, վճարովի և անվճար տեղեր, հայտագրվածների թիվ) կարող են հետևել հետևյալ հղմամբ ՝ https://dimord.am/unimovement :

 

Ընդունվելուց հետո համապատասխան ֆակուլտետի դեկանատ ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ այստեղ:

 

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության քննությունների, տեղերի և ուսման վարձաչափերի ցանկը՝ այստեղ:

 

2021-2022 ուստարվա բակալավրիատի առկա ուսուցման բուհերի ընդունելության կարգի մանրամասները ներկայացնում ենք հետևյալ հղմամբ ՝ https://escs.am/files/files/2021-04-06/b8a5e7490b498aafd94adad222915b45.pdf :

 

ԵՊՀ-ն հաջողություն է մաղթում բոլոր դիմորդներին:

 

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: