27.07.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ
ԵՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ
ԵՊՀ-ն «ԱյԴի Բանկ»-ի ֆինանսական աջակցությամբ հայտարարում է ԵՊՀ ուսանող, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթ։

ԵՊՀ 4 ուսանողներին միանվագ 400 հազար ՀՀ դրամ (յուրաքանչյուրին) հատկացվող կրթաթոշակի մրցույթին կարող են դիմել բոլոր այն ուսանողները, որոնք սովորում են Երևանի պետական համալսարանի բակալավրի 2-րդ և բարձր կուրսերում (նաև մագիստրատուրայում), ունեն բարձր առաջադիմություն և հասարակական մեծ ակտիվություն:

 

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է scholarship@ysu.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել՝

  • ինքնակենսագրական (CV),
  • մոտիվացիոն նամակ (ինչո՞ւ եք դիմում կրթաթոշակին, ինչո՞ւ պետք է ընտրենք հենց Ձեզ),
  • «Իմ հայրենիքը» թեմայով էսսե 300-400 բառի սահմաններում,
  • առաջադիմության վերաբերյալ տեղեկանք (ակադեմիական տեղեկագիր),
  • հասարակական ակտիվությունը հավաստող տեղեկանք(ներ),
  • եթե ունեք սոցիալական անապահովություն, հաշմանդամություն կամ հաշմանդամություն ունեցող ծնողներ, պատերազմի մասնակից եք, ապա կցեք նաև համապատասխան փաստաթղթերը։

Նամակի վերնագիր (subject) դաշտում պետք է նշել Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակ։

 

Դիմելու վերջնաժամկետը 2021 թ. օգոստոսի 25-ն է։ Դիմելուց հետո մրցույթի մասնակիցները մրցութային հանձնաժողովի կողմից կստանան իրենց էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հաստատող նամակ։

 

Կրթաթոշակի տրամադրման մասին կհայտարարվի ընթացիկ տարվա սեպտեմբերին։

 

Մրցույթին մասնակցել ցանկացողները հարցերի դեպքում կարող են գրել scholarship@ysu.am էլեկտրոնային փոստի հասցեին։

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ «U-MULTIRANK» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
«U-Multirank»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային 2021 թվականի ցուցակը, ըստ որի՝ ԵՊՀ-ն տարածաշրջանային 417 բուհերի շարքում բարելավել է իր դիրքերը։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂԸ
Այսօր մեկնարկել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ իրականացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի բանավոր փուլը: