16.05.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱԶՄԵՑԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱԶՄԵՑԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ ուսումնաարտադրական բազայում կայացավ «Creation and law» («Իրավաստեղծագործում են ուսանողները») միջֆակուլտետային ծրագրի երրորդ փուլը: Երկօրյա այցի շրջանակում մասնակիցները կազմեցին իրավական ակտերի նախագծեր՝ համալսարանում անցկացված փուլում ձեռք բերած գիտելիքների հիման վրա։

Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի կազմակերպած ծրագրի մեկնարկը տրվեց մասնակից խմբերի՝ միմյանց հետ ծանոթանալով և թիմերի մենթորների ընտրությամբ, որին հաջորդեց իրավական ակտերի երեք նախագծի հիմնական գաղափարների հստակեցումը: Այնուհետև տեղի ունեցավ քննարկում թիմային մենթորների և ծրագրի մոդերատորների հետ։

 

 

Առաջին օրվա ավարտին թիմերը կազմեցին իրավական ակտերի նախագծային տարբերակներ, որոնք ամփոփվեցին երկրորդ օրը։ Երկրորդ օրվա ընթացքում մասնակից թիմերից յուրաքանչյուրի կազմած իրավական ակտերի նախագծերը քննարկվեցին ԱԺ գլխադասային հանձնաժողովների մոդելային երեք նիստերում, ինչի արդյունքում հիմնական և հարակից զեկույցներով հանդես եկան իրավական ակտերի նախագծերի հեղինակները մենթորների հետ, իսկ մյուս մասնակիցները ստանձնեցին պատգամավորների մոդելային գործառույթներ։

 

Արտահամալսարանական փուլի ավարտին մասնակիցներն ունեին աշխատանքային բարձր տրամադրություն, գործնական նոր գիտելիքներ և իրավական ակտերի երեք նախագիծ, որոնց ճակատագիրը կորոշվի Աժ մոդելային կայանալիք նիստերում։

 

 

Ծրագրի հրավիրյալ հյուրերն էին «ELL Partnership Law Firm» («ԻԷլԷլ գործընկերություն») իրավաբանական ընկերության բաժնետերեր Տարոն Սիմոնյանը և Նորայր Բալայանը: Նրանք, լսելով թիմերի առաջարկած օրենսդրական փոփոխությունների գաղափարները, ուղղորդեցին մասնակիցներին նախագծերի մշակման գործընթացում։

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «POLYCHAR 28» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
«PolyChar 28» միջազգային ամենամյա կոնֆերանսին աշխարհի տարբեր ծայրերից մասնակցում են ոլորտի առաջատար գիտնականներ՝ պոլիմերների սինթեզման ու բնութագրման մեջ ժամանակակից միտումներին ծանոթանալու նպատակով:
«ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՐԵՆՈՒ ՊՏՈՒՂՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ C ՎԻՏԱՄԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿ»․ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՀԱՅ ԲՈՒՅՍ» 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցներն ու բակալավրիատի ուսանողները մասնակցել են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում անցկացված «Հայ բույս 2022» 8-րդ փառատոնին՝ ներկայացնելով թեյեր, բուսական կոսմետիկա և բույսերից պատրաստված տիկնիկներ: