11.11.2021 | 
Հասարակություն
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ 19 ՈՒՍԱՆՈՂ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԿՐԹԱԹՈՇԱԿԻ
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ 19 ՈՒՍԱՆՈՂ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԿՐԹԱԹՈՇԱԿԻ
Նոյեմբերի 9-ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների (ISTC) կենտրոնում արդեն 4-րդ տարին անընդմեջ տեղի է ունեցել «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի լավագույն ուսանողներին կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Նշված մագիստրոսական ծրագրի շրջանակում բարձր առաջադիմությամբ ուսանողների ֆինանսավորումն իրականացվում է «Philip Morris International (PMI) Science» ընկերության կողմից՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ:

 

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը, որը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում գործում է 2017 թվականից, նպատակ ունի պատրաստելու բարձրակարգ մասնագետներ տվյալագիտության բարդ, հետաքրքիր և հեռանկարային ոլորտում: 

 

Այն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների (ISTC) կենտրոնի հետ համատեղ՝ «PMI Science»-ի աջակցությամբ:

 

 

Միջոցառման ընթացքում մագիստրոսական ծրագրի 19 ընտրված ուսանողներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «PMI Science» ընկերության ղեկավարները։

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը փաստեց, որ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իսկապես նոր խոսք է տվյալագիտության և բարձրագույն կրթության ոլորտում։

 

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, շնորհավորելով կրթաթոշակի արժանացած ուսանողներին, նշեց, որ թեև ֆակուլտետն ունի տասը մագիստրոսական ծրագիր, բայց «Տվյալների գիտությունը բիզնեսում» ծրագիրն իր կիրառական և յուրահատուկ մոտեցումներով ուրույն տեղ է գրավում այդ շարքում:

 

Հավելենք, որ ծրագրի՝ բարձր առաջադիմությամբ և գրանցած հաջողություններով աչքի ընկնող ուսանողները կրթաթոշակ ստանալու հնարավորություն են ունենում, 43 ուսանողի արդեն հատկացվել է ֆինանսավորում:  

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐԵԳ ԴԱՆԱԳՈՒԼՅԱՆԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում «Սպառազինությունների վերահսկման պայմանագրերի ստուգում միջուկային ռեզոնանսների միջոցով» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՅՑԵՐԸ ԴՊՐՈՑՆԵՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ մասնագիտական կողմնորոշմանը միտված փոխայցելություններն ու հանդիպումները շարունակվում են: