03.10.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐ ԵՎ ՎԶԿԱՊՆԵՐ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐ ԵՎ ՎԶԿԱՊՆԵՐ
Սոցիալական մանկավարժի միջազգային օրվա առթիվ ԵՊՀ մակավարժության և կրթության զարգացման կենտրոնում կայացավ առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում նրանց հանձնվեցին կրծքանշաններ և խորհրդանշական վզկապներ։

ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, մ.գ.դ., պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը, շնորհավորելով ուսանողներին և մաղթելով մասնագիտական հաջողություններ, նշեց, որ սոցիալական մանկավարժի մարդասիրական մասնագիտության դերն օրեցօր ավելի է կարևորվում ամբողջ աշխարհում, քանի որ նրանց շնորհիվ հնարավոր է մանկավարժական գործընթացը դարձնել առավել հասանելի բոլոր երեխաների, այդ թվում՝ զարգացման տարբեր խնդիրներ ու սոցիալական կարիքներ ունեցողների համար։

 

 

Միջոցառման ընթացքում բարձր կուրսերի ուսանողները «Սոցիալական մանվակարժություն» բակալավրիատի կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողներին մանրամասն ներկայացրին թեմատիկ զեկույցներ՝ նվիրված սոցիալական մանկավարժի մասնագիտության առանձնահատկություններին և հասարակության մեջ երեխայի ինտեգրման գործում սոցիալական մանկավարժի ունեցած առաքելությանը։

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ
«Հայ-ռուսաստանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում Երևանի պետական համալսարան էր այցելել Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր, ֆ.մ.գ.դ. Վասիլի Վ. Սազոնովը:
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԿԱՊԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՖՐԵԶՆՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ. ԵՊՀ-Ն ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ
ԵՊՀ «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողները, ցուցաբերելով բարձր առաջադիմություն և ակտիվություն, արժանանում են տարբեր կրթաթոշակների։ Այս տարի Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի հատկացրած կրթաթոշակը տրամադրվել է մագիստրոսական ծրագրի ուսանող Շուշան Գրիգորյանին: