27.07.2022 | 
Ուսանողական, Կրթություն
«ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԽՆԴԻՐ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ». ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԽՆԴԻՐ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ». ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Լուսինե Գրիգորյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կրթություն է ստացել Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանում: Լուսինեն մեզ հետ զրույցում պատմել է իր երազանքների երկրի՝ Ֆրանսիայի, լեզվակիրների հետ շփման կարևորության և ստացած տպավորությունների մասին:

Դեռևս դպրոցական տարիներից սիրում էի ֆրանսերենը:

 

Տասներկու տարեկանից սկսել եմ ֆրանսերեն սովորել: Դպրոցում ֆրանսերեն անցնելու առաջին իսկ պահից հասկացել եմ՝ դա այն յուրահատուկ լեզուն է, որին կցանկանայի լավագույնս տիրապետել:

 

 

ԵՊՀ-ն նպաստում է աշխարհայացքի ընդլայնմանը։

 

Ֆրանսիայում լինելը տարիներ շարունակ եղել է իմ երազանքը: Այսօրինակ ծրագրերը փորձի փոխանակման լավագույն տարբերակներից են: Ֆակուլտետում ստացած գիտելիքների շնորհիվ Ֆրանսիայում անցկացրած ամիսների ընթացքում հաղորդակցման խնդիր չեմ ունեցել։

 

 

Կրթության հետ մեկտեղ ծրագիրն ընձեռում է այլ հնարավորություններ։

 

Այս ամիսների ընթացքում հնարավորություն եմ ունեցել շփվելու լեզվակիրների հետ, ճամփորդելու նաև հարևան երկրներում, ծանոթանալու այլ երկրների մշակույթներին ու սովորույթներին։ Ձեռք եմ բերել շատ ընկերներ, որոնց հետ ունեցած զրույցները հիմնականում յուրաքանչյուրիս երկրի առանձնահատկությունների և սովորույթների վերաբերյալ էին: Ֆրանսիայում անցկացրած օրերը ժպիտով եմ հիշում․ դա մի յուրահատուկ շրջան էր՝ լցված անմոռանալի հիշողություններով։

 

Մարինե Մկրտչյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «MINERVA» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել «MINERVA» (Strenghening Research Management and Open Science Capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը, որին մասնակցում էր ԵՊՀ պատվիրակությունը:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար: