02.02.2021 | 
Հասարակություն
ԱՐԻ՛ ԵՊՀ. EXPO 2021-Ն ԱՅՍ ՏԱՐԻ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՌՑԱՆՑ
ԱՐԻ՛ ԵՊՀ. EXPO 2021-Ն ԱՅՍ ՏԱՐԻ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում ու ինստիտուտներում մարտի 1-5-ն իրականացվելու են իրազեկող առցանց հանդիպումներ՝ նպաստելու դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը և գիտակից ընտրությանը:

Առցանց հանդիպումների մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ընդունելության կարգի հետ կապված մանրամասներին, ԵՊՀ-ի կողմից առաջարկվող կրթական ծրագրերին, դրանց մրցակցային առավելություններին, մասնագիտական կրթություն-աշխատաշուկա կապերին ու հեռանկարներին:

 

Բակալավրիատի կրթական ծրագրեր իրականացնող յուրաքանչյուր ֆակուլտետում կամ ինստիտուտում անցկացվելիք առցանց հանդիպումների ժամանակ ֆակուլտետի ներկայացուցիչները կպատասխանեն մասնակիցներին հուզող բոլոր հարցերին, անհրաժեշտ պարզաբանումներ կներկայացնեն ընդունելության կարգի և կրթական ծրագրերի ու մասնագիտությունների վերաբերյալ, ինչը կարևոր է ինչպես համապատասխան տեղեկատվական բացը հաղթահարելու, այնպես էլ ԵՊՀ-ավագ դպրոց ձևավորված կապերն ավելի խորացնելու և ամրապնդելու առումով:

 

Ֆակուլտետային առցանց հանդիպումների ժամանակացույցն ու «Zoom» հարթակում մասնակցության համար անհրաժեշտ հղումները ներկայացվում են ստորև.

  • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ - 02.03.2021, ժամը 14:30  
    Meeting ID: 217 725 8464
    https://ysu.zoom.us/u/kbGlCueZ05
  • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ – 02.03.2021, ժամը 14:00
     Meeting ID: 767 336 9652

    https://ysu.zoom.us/j/7673369652

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՈՄԻՆԱՆՏ ԱՌԱՐԿԱՆ ԱՅԼԵՎՍ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԻՄՔԸ ՉԷ». ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ
ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Լիլիթ Շաքարյանը հրատարակել է իր երկրորդ՝ «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում» գիրքը, որտեղ դիտարկվել են տեղեկատվական հեղափոխության դերն ու նշանակությունը մարդկության և հասարակական ոլորտների զարգացման գործընթացում: Տիկին Շաքարյանի հետ զրուցել ենք գրքի, դրանում արծարծված թեմաների ու առաջիկա ծրագրերի մասին:
«ԱՐՑԱԽԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ. ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ». ԱՌՑԱՆՑ ՍԵՄԻՆԱՐ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Արցախը և միջազգային քրեական դատարանը. նոր հեռանկարներ» խորագրով առցանց սեմինար, որը վարել է Միջազգային քրեական դատարանի ավագ դատական ծառայող Էդուարդո Տոլեդոն։