27.04.2021 | 
Կրթություն
ՌԴ «ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑ» ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է
ՌԴ «ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑ» ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել հանդիպում ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (НИУ ВШЭ) ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը, նրա տեղակալ Աննա Հակոբջանյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմից ներկայացուցիչներ, ուսանողներ, ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի պրոռեկտորի տեղակալ Մարինա Կոզակը, Միջազգային կրթության և վերապատրաստման խորհրդատվական կենտրոնի կառավարիչ Եկատիրինա Սինտսովան։

 


Ներկաներին ողջունեց ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը։ Նա նշեց, որ այսօր շատ կարևոր հանդիպում է տեղի ունենում ռուսաստանյան լավագույն համալսարաններից մեկի ներկայացուցիչների հետ։ Դեկանը ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներին,բակալավրիատի 4-րդ ու մագիստրատուրայում սովորող ուսանողներին ներկայացրեց հյուրերին՝ հավաստիացնելով, որ նրանք իրենց ոլորտի հայտնի մասնագետներից են։

 


Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի պրոռեկտորի տեղակալ Մարինա Կոզակը. «Ուրախ եմ, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում եմ և շփվում եմ ուսանողների հետ»։
Մ․ Կոզակը սկզբում ներկայացրեց կառավարման և թվային մարքեթինգի ոլորտում իր անցած ուղին՝ փաստելով, որ բարձունքների հասնելու համար անհրաժեշտ են լավ կրթության և քրտնաջան աշխատանք։

 


Բանախոսը ինտերակտիվ դասախոսություն վարեց գործարարության և կառավարման ոլորտների վերաբերյալ, պատմեց առաջատար ընկերություններում աշխատանքային փորձի մասին և ուսանողների խնդրանքով ներկայացրեց ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը։


Մեզ հետ զրույցում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն ասաց, որ այս հանդիպումն իրականացվում է ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի և ԵՊՀ-ի միջև ձեռք բերված համագործակցության հուշագրի շրջանակում։ Նա նշեց, որ ԵՊՀ-ի գործընկերները, Հայաստանում գտնվելու օրերին, օգտագործել են առիթը դասախոսությամբ հանդես գալ Տնտեագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների համար:

 

 

Կ․ Խաչատրյանը փաստեց նաև, որ, բացի դասախոսությունից, հուրերի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հետագա քայլերը՝ ամառային դպրոցների, վերապատրաստումների կազմակերպում, իրենց համալսարանում որոշակի դասընթացների անցկացում և այլն. «Մեծ հաշվով այս հանդիպումը պատեհ առիթ էր երկու բուհերի մեջ համագործակցությունն էլ ավելի խորացնելու համար»։

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԳԻՏԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԳՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐՎԱՆ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողներն այցելեցին Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղ՝ ծանոթանալու Հայաստանում մոլոկան համայնքի ներկայացուցիչների կյանքին ու մշակույթին, ինչպես նաև տեղում ուսումնասիրելու նրանց բարբառի արդի լեզվավիճակը։
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, գրող-հրապարակախոս Վաչագան Մանուկյանի անվան կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփումը։ «Ոսկի սերմեր․ հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի շրջանակում կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվեց հերոսի մասին պատմող տեսանյութ։ Մրցույթի մասնակիցներն ստացան դրամական պարգևներ և այլ մրցանակներ։