02.10.2015 | 
Գիտություն
«IN-HOUSE» ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«IN-HOUSE» ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«Տեմպուս Վերիտաս» ծրագրի նպատակներին ու խնդիրներին, ինչպես նաև իրականացման ընթացքին ծանոթացնելու համար 2015 թ.-ի հոկտեմբերի 2-ին Երևանի պետական համալսարանում կազմակերպվեց «In-House» վերապատրաստում:

Վերապատրաստմանը մասնակցեցին ԵՊՀ ասպիրանտներ, մագիստրոսներ, մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատողները և ծրագրով հետաքրքրվող ԵՊՀ այլ աշխատակիցներ:

Մասնավորապես թրեյնինգի ժամանակ ԵՊՀ աշխատանքային թիմի համակարգող, գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը և ծրագրի մասնակից, Գիտակազմակերպական բաժնի վարիչ Իշխան Վարդանյանը ներկայացրին և մեկնաբանեցին ծրագրի նպատակները, Զալցբուրգյան 10 սկզբունքները և «Տեմպուս Վերիտաս» ծրագրի շրջանակներում լույս տեսած ուսումնական նյութերի փաթեթը:

 

Ակտիվ քննարկման ավարտից հետո ներկայացվեցին նաև «Տեմպուս Վերիտաս» ծրագրի շրջանակներում մշակված ասպիրանտական կրթության իրականացման ճանապարհային քարտեզը և դրա հիման վրա ստացած պիլոտային ասպիրանտական ծրագրի իրականացման ռազմավարական պլանը:

 

Այլ նորություններ
ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ Է ԱՄՓՈՓԵԼ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովի փակման արարողությունը։
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՆԳՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում այսօր իր աշխատանքներն է սկսել Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի (ԱԻ) և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) համագործակցության շրջանակում: