04.10.2021 | 
Կրթություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ ԹԵՄԱՏԻԿ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ ԹԵՄԱՏԻԿ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ուսանողների համար կազմակերպվել են առցանց դասախոսություններ «Գենետիկայի, ռադիոկենսաբանության, ռադիոէկոլոգիայի և էվոլյուցիայի ժամանակակից խնդիրները» ամենամյա միջազգային գիտաժողովի շրջանակում:

Ապագա ֆիզիկոսների ու կենսաբանների համար ոլորտի խնդիրների վերաբերյալ օրվա ընթացքում թեմատիկ դասախոսություններով հանդես կգան Արիզոնայի պետական համալսարանի, Միջուկային հետազոտությունների ինստիտուտի (ՌԴ), Գերմանիայի Օսնաբրյուկի համալսարանի, Մոսկվայի պետական համալսարանի, ՄաքՄասթերի համալսարանի (Կանադա), Թենիսիի համալսարանի (ԱՄՆ) և միջազգային այլ հեղինակավոր բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների մասնագետները:

 

«Միջազգային գիտաժողովն անցկացվում է արդեն 5-րդ անգամ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի կողմից: Գիտաժողովի թեմատիկան բավականին արդիական է և ներառում է ինչպես ֆիզիկոսների ու կենսաբանների, այնպես էլ պրոֆիլավորված մասնագետների հետաքրքրությունների շրջանակը: Դասախոսություններն իսկապես շատ կարևոր են, քանի որ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են ելույթ ունենալու»,- ասաց գիտաժողովի համակազմակերպիչ, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Եվա Դալյանը:

 

 

Առցանց դասախոսությունները նախատեսված են ոչ միայն համալսարանի, այլև այլ բուհերի ուսանողների, երիտասարդ գիտնականների, ինչպես նաև բարձր դասարանների աշակերտների համար:

 

«Հարկ է նշել, որ մեր ուսանողները հնարավորություն ունեն հոկտեմբերի 9-ի գիտաժողովի ընթացքում ներկայացնելու իրենց հետազոտությունները, որոնք հետագայում նաև կտպագրվեն, ինչը շատ կարևոր է»,- ասաց Ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Անահիտ Բալաբեկյանը:

 

Կազմակերպիչներն ընդգծեցին նաև, որ ուսանողները կարող են մասնակցել գիտաժողովին ինչպես առցանց, այնպես էլ անձամբ:   

 

Հավելենք, որ գիտաժողովի հիմնական աշխատանքները մեկնարկելու են վաղը Նոր Ամբերդում և տևելու են հինգ օր:  

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱԼԻ 220-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ռուս գրող, բառարանագիր, ազգագրագետ Վլադիմիր Դալի 220-ամյակին նվիրված միջոցառումը:
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրային ռադիոյում այսօր տեղի է ունեցել Հանրային ռադիոյի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի համատեղ կազմակերպած «Ռադիոլրագրության վարպետություն» աշնանային դպրոցի բացման արարողությունը: