31.08.2021 | 
Հասարակություն
«ԵՊՀ-ՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԲԱԶՄԱՇԵՐՏ ԵՆ․ ՈՒՆԵՆՔ 70 ԱՆՑ ՊՐՈՖԵՍՈՐ, ԲԱՅՑ ՉՈՒՆԵՆՔ ՆՐԱ ՀԵՏԵՎԻՑ ԵԿՈՂ ՍԵՐՈՒՆԴ»․ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԵՊՀ-ՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԲԱԶՄԱՇԵՐՏ ԵՆ․ ՈՒՆԵՆՔ 70 ԱՆՑ ՊՐՈՖԵՍՈՐ, ԲԱՅՑ ՉՈՒՆԵՆՔ ՆՐԱ ՀԵՏԵՎԻՑ ԵԿՈՂ ՍԵՐՈՒՆԴ»․ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՊՀ ռեկտորի ժ․պ․ Հովհաննես Հովհաննիսյանը հարցազրույց է տվել «1in.am» լրատվական կայքին, որի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի։

Հովհաննես Հովհաննիսյանը հարցազրույցի ժամանակ խոսել է մրցունակ կրթության, ԵՊՀ-ում առկա հիմնական խնդիրների, դրանց լուծման ուղիների, բուհի զարգացման հնարավորությունների, կառուցածքային և կադրային փոփոխությունների անհրաժեշտության, բուհում քաղաքական գործունեություն բացառելու, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի, ՀԽ-ում ուսանողների ներգրավվածության, արտասահմանյան կադրերի՝ բուհի ռեկտոր ընտրվելու օրենսդրական բացերի, արտասահմանյան գիտահետազոտական առաջատար կենտրոնների և մասնագետների հետ համագործակցային ակտիվ հարաբերություններ հաստատելու մասին և անդրադարձել իր կողմից առաջարկվող բարեփոխումների ծրագրին։

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում։

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՄԷ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ զարգացման ու նորարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, նույն ամբիոնի դասախոս Վահե Հակոբյանը պատվիրակվել էին Երևանում ԱՄԷ դեսպանություն` իրենց ցավակցությունը հայտնելու լուսահոգի շեյխ Խալիֆա իբն Զայեդ ալ-Նահյանի մահվան կապակցությամբ։
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 103-ԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայր բուհի հիմնադրման 103-ամյակին: Տոնի առթիվ դրամական պարգևներով և պատվոգրերով պարգևատրվեցին համալսարանի վարչական աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև «ԵՊՀ օլիմպիադա-2022»-ի առաջին կարգի մրցանակակիրները: