28.03.2022 | 
Կրթություն
««ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԵՊՀ-ՈՒՄ
««ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԵՊՀ-ՈՒՄ
««Քեյ-Փի-Էմ-Ջի»-ի օրեր ԵՊՀ-ում» խորագրով դասընթացը շարունակվելու է մինչև մարտի 30-ը: Դրա շնորհիվ ուսանողները իրենց տեսական գիտելիքների հիման վրա ձևավորում են պրակտիկ գործունեության համար անհրաժեշտ կարողություններ ու հմտություններ։

Մասնակիցներին ողջունեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Կարինե Նազարյանը՝ կարևորելով ուսանողների մասնակցությունը ոչ ֆորմալ դասընթացներին. «Մենք կարծում ենք, որ համալսարանը և բիզնես ոլորտը պետք է սերտորեն համագործակցեն: Բոլոր այն ուսանողները, որոնք կմասնակցեն եռօրյա դասընթացին, կստանան հավաստագիր և կարող են մեզ ուղարկել իրենց ինքնակենսագրականը: Մեր պահանջներին համապատասխանող ուսանողներին հետագայում աշխատանքի առաջարկ կանենք»:

 

 

«Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերության՝ մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Սոնա Մարտիրոսյանի խոսքով՝ ԵՊՀ-ի հետ համագործակցության նպատակը ուսանողների հետ ծանոթանալն ու պրակտիկ գիտելիքներ փոխանցելն է. «Լսարանում ստացած տեսական գիտելիքները շատ կարևոր ու անհրաժեշտ են, իսկ մեր կազմակերպությունում աշխատելու համար անհրաժեշտ պրակտիկան մենք կփորձենք ապահովել»:

 

 

Դասընթացը վարեցին խորհրդատվական ծառայությունների բաժնի մենեջերներ Վահրամ Միսակյանը, Սիրանուշ Աղեկյանը, մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Սոնա Մարտիրոսյանը, աուդիտորական ծառայությունների բաժնի մենեջեր Վարդուշ Հոխոյանը, հարկային ծառայությունների բաժնի մենեջեր Շողիկ Ղարիբյանը։

 

 

Քննարկվեցին հետևյալ թեմաները՝

·         Կառավարչական և ֆինանսական խորհրդատվության հիմնական դրույթները,

·         Աուդիտորական ընթացակարգերի իրականացում և եզրակացության տրամադրում,

·         Հարկային օրեսդրության հիմնական դրույթները:

 

 

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացն ամփոփվեց ակտիվ քննարկմամբ:

Այլ նորություններ
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի և իրավագիտության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպեց հանդիպում ի.գ.դ., պրոֆեսոր Վահե Ստեփանյանի հետ՝ նպատակ ունենալով ուսանողներին ծանոթացնելու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հրատարակած հոդվածների ժողովածուի կարևոր թեմաներից մեկին:
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ հայ արձակագիր Ստեփան Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին» գրքի շնորհանդեսը՝ ևս մեկ անգամ արժևորվելու և կարևորվելու ստեղծագործության ուրույն դերը գրականության մեջ: