31.03.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ
ԵՊՀ-Ն ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ
ԵՊՀ-ն հայտարարում է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին մասնակցած և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ԵՊՀ ուսանողների ու աշխատակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանի (հուշահամալիրի) էսքիզային առաջարկի բաց մրցույթ:

Մրցույթը նպատակ ունի ընտրելու կառուցման համար լավագույն նախագծային առաջարկությունը: Այն բաց է հետաքրքրված բոլոր անհատների, խմբերի և կազմակերպությունների համար՝ առանց որևէ սահմանափակման:

 

Մրցույթին ներկայացվող էսքիզային առաջարկը պետք է պարունակի կառուցվող հուշահամալիրի նախագծային և կառուցման ընդհանուր արժեքի, կառուցման ժամանակացույցի, ինչպես նաև նյութի տեսակի, գույնի, չափերի վերաբերյալ տեղեկություն:

 

Մրցույթին ներկայացված փաթեթները քննարկվելու և գնահատվելու են հանձնաժողովի փակ նիստում հայտերի ներկայացման ավարտից հետո 10-օրյա ժամկետում՝ պահպանելով մասնակիցների գաղտնիությունը:

 

Ներկայացված բոլոր նախագծերը, ներառյալ հանձնաժողովի կողմից չընդունվածները, ցուցադրվելու են մեկ շաբաթ՝ մրցույթի արդյունքներն ամփոփելուց առաջ և ևս մեկ շաբաթ՝ մրցույթի հաղթողներին հայտարարելուց հետո:

 

Մրցույթի գլխավոր մրցանակին արժանացած էսքիզային նախագիծը հիմք է ընդունվելու կառույցի իրականացման համար: Հեղինակի հետ կնքվելու է համապատասխան պայմանագիր:

 

Տեղեկացնենք, որ մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 1.000.000 ՀՀ դրամ, որից գլխավոր մրցանակը կազմում է 500.000 ՀՀ դրամ, երկրորդ մրցանակը՝ 300.000 ՀՀ դրամ, երրորդ մրցանակը՝ 200.000 ՀՀ դրամ:

 

Հուշահամալիրի էսքիզային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2021 թապրիլի 30-ն է։ Էսքիզային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1) 507 սենյակ կամ ուղարկել monument@ysu.am էլ. փոստին:

 

Մրցույթին մասնակցելու պահանջների և կանոնների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը  

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ԱՆՄԱՀԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՐՑՈՒՅԹ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԷՍՔԻԶԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ գրադարանի նախասրահում մեկնարկել է 2020 թ. պատերազմին մասնակցած և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ԵՊՀ ուսանողների ու աշխատակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանի (հուշահամալիրի) բաց մրցույթի էսքիզային առաջարկների ցուցադրությունը:
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ 2021 Թ. ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Ամփոփվել են ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները: