Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, այնուհետև ելույթ ունեցան ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի այլ անդամներ:
Դեկան Հայկ Սարգսյանը և պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը հրավիրյալ գիտնականին ներկայացրին ֆակուլտետում գործող բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերը, այդ թվում՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը, որն ուսանողներին հնարավորություն է տալիս ստանալու կրկնակի դիպլոմ՝ Երևանի պետական համալսարանի և ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի:
Ռուբեն Ենիկոլոպովը ԵՊՀ-ի և Ռուսական տնտեսագիտական դպրոցի միջև գիտակրթական համագործակցության եզրեր գտնելու հույս հայտնեց։
Քննարկմանը մասնակցում էին նաև ֆակուլտետի ամբիոնների վարիչները, կրթական ծրագրերի ղեկավարները և պրոֆեսորադասախոսական կազմի այլ ներկայացուցիչներ։