16.02.2022 | 
Կրթություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ, մասնագիտական կողմնորոշման նպատակով, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ են այցելել թիվ 190, 114, 54 և «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները։

Նրանց դիմավորել,  ֆակուլտետի ստեղծման, գործունեության և կառուցվածքի մասին պատմել է դեկան Հայկ Սարգսյանը․ «Դրսում 21-րդ դարն է։ Այն կոչվում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջան։ Այս ժամանակաշրջանը հիմնված է գիտելիքի և տեղեկատվության վրա»:

 

 

Ինտերակտիվ զրույցում ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն աշակերտների հետ քննարկել է  տնտեսագետի մասնագիտության կարևորության և աշխատաշուկայում նրա պահանջարկի թեմաները։ Ամբիոնի վարիչը նաև դասախոսություն է կարդացել «Սոցիալական և ավանդական ձեռնարկության զարգացումը ՀՀ-ում և բիզնես ծրագիր» թեմայով։

 

 

Աշակերտներին ուղեկցող ուսուցիչները գոհ էին ճանաչողական հանդիպումից։ Նրանք համոզված են, որ այսօրինակ այցերը կարևոր դեր ունեն մասնագիտական կողմնորոշման հարցում։

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում որպես կամավոր ընդգրկված 28 ուսանողների վկայականների հանձնման արարողությունը:
«ՄԵՐ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԴԵՊԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՋՈԶԵՖ ՄՈՄՋՅԱՆ
ԵՊՀ այս տարվա շրջանավարտներից է եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Ջոզեֆ Մոմջյանը, ում հետ զրուցել ենք համալսարանում ստացած կրթության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ապագայի պլանների և այլ հարցերի շուրջ։