29.03.2021 | 
Հասարակություն
ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈԻԳԸ-ի նախաձեռնությամբ «Արվեստի գործերի և մշակութային ժառանգության իրերի գիտական հետազոտություն» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել ֆակուլտետի շրջանավարտ, ԱՄՆ-ի Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր Խաչատուր Մանուկյանը:

«Zoom» առցանց հարթակում տեղի ունեցած վեբինարի ընթացքում Խաչատուր Մանուկյանը խոսել է վաղուց արդեն առկա գիտակարգի՝ հնագիտության մասին, որի նպատակն է պեղածո նյութերի հիման վրա անցյալի մշակույթների զարգացման ու հասարակությունների պատմության գիտական պարզաբանումը։

 

Նա մասնակիցներին ներկայացրել է մշակութային ժառանգության իրերի և արվեստի գործերի պահպանման, վերականգնման և նույնականացման համար կիրառվող գիտական մեթոդները՝ փաստելով, որ սկզբնական շրջանում հիմնականում  ժամանակագրական հետազոտությունների համար օգտագործվել է պեղածո օրգանական նյութերի մեջ ածխածնի C14 իզոտոպի քայքայման աստիճանով որոշման եղանակը:

 

«Գիտական բազմաթիվ մեթոդների կիրառումն այսօր նպատակ ունի պարզելու տվյալ նյութերի բնութագիրը, հասկանալու, թե ինչպես են դրանք ստեղծվել, ինչից են բաղկացած, ինչպես են մշակվել, և թերևս ամենակարևորը՝ իմանալով դրանց բաղադրությունը՝ հնարավորություն ստեղծել դրանք ավելի արդյունավետ պահպանելու կամ վերականգնելու»,- ասաց Խաչատուր Մանուկյանը:

 

Խոսելով իրենց հետազոտության արդյունքների մասին՝ բանախոսը վեբինարի ընթացքում մասնակիցներին ներկայացրել է հռոմեական արծաթյա մետաղադրամների, միջնադարյան ձեռագրերի և պատմական թղթադրամների ուսումնասիրության մեթոդները, եղանակներն ու դրանց բնութագրման օրինակները:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Տիգրան Եգանյանը, կարևորելով այսպիսի նախաձեռնությունները, փաստեց, որ դրանք շարունակական կլինեն և կնպաստեն մասնակիցների նոր գիտելիքների ձեռքբերմանը:

 

Դասախոսությունը կարող եք դիտել այստեղ:

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ու Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել:
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ». ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են մայիսի 4-ին կառավարության ընդունած որոշումը և դրա վերաբերյալ հայտարարության տեքստի նախագիծը։