ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ՈՒԳԸ նախագահ Վահագն Ալթունյանը, խոսելով հանդիպման նախաձեռնությունից և կարևորությունից, ընդգծեց. ««Կրիսպ» ընկերության ներկայացուցիչների և ՈՒԳԸ անդամների միջև առաջին անգամ էր կազմակերպվում նման հանդիպում: Այս հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց պատկերացում կազմելու ստարտափների մասին: Ընկերության ներկայացուցիչները ծանոթացրին Հայաստանում առկա ստարտափներին, ինչի վրա պետք է առավել կենտրոնանալ, որպեսզի իրենք ևս կարողանան ստեղծել իրենց ստարտափերը և մուտք գործեն աշխատաշուկա»:
Ընկերության ինժեներական գծով տնօրեն Տիգրան Սարգսյանն ու ինժեներական գծով մենեջեր Դավիթ Առաքելյանը հանդիպման ընթացքում ներկայացրին ստարտափների զարգացման փուլերը և ժամանակակից տեխնոլոգիական մարտահրավերները։
Նշենք, որ սեմինարին մասնակցում էին նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներ: