28.01.2015 | 
Գիտություն
ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
2015 թ.-ի հունվարի 26-27-ը Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը հյուրընկալեց «Տեմպուս Վերիտաս» ծրագրի մասնակիցներին՝ ասպիրանտական կրթության որակի չափանիշներին և աստիճանաշնորհման չափորոշիչներին նվիրված սեմինար-քննարկման շրջանակներում:

Մեկնարկեցին ծրագրի աշխատանքային երրորդ փաթեթով նախատեսված աշխատանքները, որոնք համակարգում է Բաթ Սպա համալսարանը: Աշխատանքային երրորդ փաթեթի առանցքային խնդիրն է սահմանել հետբուհական կրթության որակի չափանիշները և աստիճանաշնորհման չափորոշիչներն ու ընթացակարգերը:

Քննարկումը խթանելու նպատակով սեմինարի կազմակերպիչները (Թիմ Միդլտոնը և Ջոն Էդուարդսը գլխավոր գործընկեր Բաթ Սպա համալսարանից) առաջարկեցին համաշխարհային սրճարանի և կայծակնային ելույթի ինտերակտիվ մեթոդները:


Հայաստանյան և եվրոպական գործընկերները ներկայացրին իրենց երկրներում ընդունված գիտական կոչում շնորհելու չափորոշիչները՝ ընդգծելով գործող չափորոշիչների ուժեղ և թույլ կողմերը, փորձելով ուրվագծել Հայաստանում ասպիրանտական կրթությանը համապատասխանող ամենահիմնարար սկզբունքները: Ակտիվ քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձան որակի ապահովման և բարձրացման խնդիրներին, դիտարկեցին գիտական ղեկավարի դերի կարևորությունը ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման գործընթացում, ինչպես նաև քննարկեցին ղեկավար-ասպիրանտ փոխհարաբերություններն ու դրանց արդյունավետությունը:

Այլ նորություններ
ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ Է ԱՄՓՈՓԵԼ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովի փակման արարողությունը։
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՆԳՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում այսօր իր աշխատանքներն է սկսել Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի (ԱԻ) և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) համագործակցության շրջանակում: