08.07.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԵԼ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԵԼ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4 ուսանող մասնակցել է «Հանրային կառավարման դպրոցների միջտարածաշրջանային ցանց»-ի կողմից կազմակերպված ուսանողական գիտահետազոտական աշխատանքների միջազգային երկրորդ մրցույթին և զբաղեցրել մրցանակային տեղեր: Մասնակիցներից Դիանա Նանյանը ճանաչվել է մրցույթի հաղթող:

«Հանրային կառավարման դպրոցների միջտարածաշրջանային ցանց»-ը ստեղծվել է ՌԴ Բելգորոդի պետական համալսարանի, Ղազախստանի Ալ-Ֆարաբիի անվան ազգային համալսարանի և Մերձսահմանային համագործակցության ու ինտեգրացիայի ինստիտուտի համագործակցության արդյունքում:

 

Կազմակերպված ուսանողական գիտահետազոտական աշխատանքների միջազգային երկրորդ մրցույթին մասնակցել են Եվրասիական  տնտեսական միության և ԱՊՀ  անդամ պետությունների բակալավրիատի և մագիստրատուրայի բազմաթիվ ուսանողներ, որոնց թվում էին նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժնի մագիստրատուրայի և բակալավրի ավարտական կուրսերի 4 ուսանող:

 

 

Մրցույթի հետազոտության հիմնական ուղղություններ էին հետխորհրդային տարածքի պետությունների արտաքին քաղաքականությունը, միջհամայնքային կապերը, հանրային դիվանագիտությունը։ Սահմանված են եղել մի քանի անվանակարգեր. միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, հանրային և մունիցիպալ կառավարում:

 

Մրցույթի արդյունքներով «Միջազգային հարաբերություններ» անվանակարգում ԵՊՀ-ն ներկայացնող բոլոր 4 ուսանողներն էլ զբաղեցրել են մրցանակային տեղեր: Մրցույթի հաղթող է ճանաչվել մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողուհի Դիանա Նանյանը, իսկ մրցույթի դափնեկիրներ են դարձել բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողներ Ավետիք Ղազարյանը, Միլենա Արշակյանը և Մարի Վասիլյանը:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր «Հանրային դիվանագիտություն 2021» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվել է «Արևելյան գործընկերության դերն ու նշանակությունն Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների վերափոխման գործընթացում. Հայաստանի փորձը» թեմայով սեմինար-քննարկում:
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱԱՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ. ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր համագործակցության համաձայնագիր են ստորագրել: