20.12.2021 | 
Հասարակություն
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՕՐ» «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՕՐ» «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության և «Քվանտ» վարժարանի տնօրենության համատեղ նախաձեռնությամբ աշակերտների համար կազմակերպվել է «Համալսարանական օր», որի շրջանակում թեմատիկ դասախոսություններով են հանդես եկել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

«Քվանտ» վարժարանի հումանիտար և ֆիզիկամաթեմատիկական հոսքերի աշակերտների համար դասախոսություններով են հանդես եկել Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի դոցենտ Իշխան Հարությունյանը, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մեխանիկայի ամբիոնի դոցենտ Սմբատ Շահինյանը, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը և Պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ Միքայել Մալխասյանը:

 

 

Է. Մինասյանն աշակերտներին ներկայացրել է Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը` առանձնակի շեշտելով հաղթական ռազմական գործողությունները, Ի. Հարությունյանը, Ս. Շահինյանը, Ս. Սուվարյանն ու Մ. Մալխասյանը ներկայացրել են իրենց ֆակուլտետները, դրանց կառուցվածքն ու գործունեությունը, պատասխանել աշակերտների հարցերին ու հանդես եկել թեմատիկ դասախոսություններով:

 

ԵՊՀ դասախոսները շեշտել են, որ «Քվանտ» վարժարանից մի քանի տասնյակ դիմորդներ ընդունվել են իրենց ֆակուլտետներ, որոնցից մի քանիսն էլ նույնիսկ համալրել են պրոֆեսորադասախոսական կազմի շարքերը։

 

 

Ի դեպ, 2013-2019 թթ. Ի. Հարությունյանը, Ս. Շահինյանը, Ս. Սուվարյանը և Մ. Մալխասյանը համալսարանական ծրագրերով հատուկ դասընթացներ են վարել վարժարանում:

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԿԻՐԱՌԱԿԱՆ ՔԻՄԻԱ. ԷՔՍՊՈ 2022»-Ը
ԵՊՀ բակում Քիմիկի միջազգային օրվան ընդառաջ կայացավ «Կիրառական քիմիա. էքսպո 2022» ցուցահանդեսը, որի շրջանակում Մայր բուհի բակում էին ՀՀ շուրջ 35 արտադրող ընկերության ներկայացուցիչ, ավելի քան 10 000 մասնակից, որոնց թվում՝ 3500 դպրոցական: Ցուցադրության ընթացքում ներկայացվեց քիմիայի կիրառությունը կյանքում, մասնավորապես կենցաղային քիմիայի, խնամքի կոսմետիկ միջոցների, սննդի արդյունաբերության, դեղագործության, հանքահումքային արդյունաբերության և շինանյութի արտադրության, ագրարային, էկոլոգիայի, ինչպես նաև արտադրության որակի վերահսկաման ոլորտներում։
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿԻՐԱՌԱԿԱՆ ՔԻՄԻԱ. ԷՔՍՊՈ 2022»-Ը
Քիմիկի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված էքսպոյի շրջանակում Մայր բուհի բակում էին ՀՀ շուրջ 35 արտադրող ընկերության ներկայացուցիչ և ավելի քան 2500 դպրոցական: