15.01.2014 | 
Գիտություն
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՏԵՄՊՈՒՍ ՎԵՐԻՏԱՍ» ԾՐԱԳԻՐԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՏԵՄՊՈՒՍ ՎԵՐԻՏԱՍ» ԾՐԱԳԻՐԸ
«Տեմպուս Վերիտաս» ծրագրի մեկնարկը տրվեց 2014 թ.-ի հունվարի 13-14-ը կայացած առաջին հանդիպման ժամանակ, որին ներկա էին կոնսորցիումի անդամ բոլոր հաստատությունների ներկայացուցիչները:

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, լինելով ծրագրի համակարգող, ներկայացրեց նախագծի գլխավոր նպատակներն ու մեթոդաբանությանը: Ծրագրի մասնակից գործընկեր հաստատությունները ներկայացրին իրենց ակնկալիքներն ու տեսլականը:

Երկօրյա հանդիպման արդյունքում ստեղծվեց ծրագրի ղեկավար մարմինը, որի առաջին աշխատանքային հանդիպումը տեղի ունեցավ 2014 թ.-ի հունվարի 14-ին: Ղեկավար մարմնի ձևավորման համար բոլոր գործընկեր հաստատություններն առաջադրեցին իրենց մեկ ներկայացուցչի թեկնածությունը, և որոշվեց ղեկավար մարմնի հանդիպումները կազմակերպել համակարգման հարցերով հանդիպումների հետ համատեղ և/կամ էլեկտրոնային փոստով տարին առնվազն երկու անգամ:

 

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԵՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԿԵՆՍԱՊՈԼԻՄԵՐՆԵՐ ՍԻՆԹԵԶԵԼՈՒ ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Հայաստանի էքստրեմալ միջավայրերից մեկուսացված թերմոֆիլ և հալոֆիլ մանրէների էկզոպոլիսախարիդների արտադրությունն ու բնութագրումը» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՔ ԼԻՑՔԱԿԻՐՆԵՐԻ ՎԱՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԱՐՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Գրաֆենում տաք լիցքակիրների դինամիկայի կառավարում արտաքին դաշտերով և բևեռային տակդիրների ընտրությամբ: Գրաֆենային հենքով տաք լիցքակրային տրանզիստորի մոդելի լավարկում և գործնական իրականացում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: