16.03.2007 | 
Հասարակություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
Մարտի 16-ին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի շուրջ 50 ուսանողներ մասնակցեցին «Հաշվառման ավտոմատացումը` որպես բիզնեսի կառավարման գործիք» խորագրով սեմինար-դասախոսությանը:

Սեմինարը կազմակերպել էր ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը` «Համալսարանական կրթություն եւ կարիերայի կառուցման հեռանկարները» ծրագրի շրջանակներում: 2006 թվականի դեկտեմբերին մեկնարկած ծրագրի նախագծում սա թվով երկրորդ դասախոսությունն էր:

Սեմինարը վարելու համար հրավիրվել էր «Լինկ» կազմակերպությունը, որը մասնագիտացած է ֆինանսական, հաշվապահական եւ կառավարման ծրագրեր մշակելու գործում: Դասախոսության բանախոսը «Լինկ» ընկերության ՏՏ մասնագետ Սմբատ Պողոսյանն էր: Ներկա էին նաեւ ընկերության փոխտնօրենն ու ծրագրերի ղեկավարը:

«Լինկի» ներկայացուցիչները նշեցին, որ սեմինարը ԵՊՀ-ի հետ համագործակցման առաջին քայլն է եւ որ կարիերայի կենտրոնի հետ աշխատանքը կազմակերպելու դեպքում համատեղ ծրագրերի իրագործումը անհամեմատ հեշտ կլինի:

«Մենք շատ ենք կարեւորում այս համագործակցությունը, քանի որ վաղը հենց այս ուսանողներն են դառնալու տարբեր կազմակերպությունների աշխատակիցներն ու մեր ծրագրերի սպառողները»,- ասաց «Լինկի» ծրագրերի ղեկավար Շուշան Գյուլխասյանը:

ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Քրիստինե Վարդանյանը տեղեկացրեց, որ «Լինկի» հետ համագործակցությունը շարունակվելու է: Առաջիկայում տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կստանան մասնակցելու ընկերության կազմակերպած դասընթացներին եւ հենց ընկերությունում անցկացվող արտադրական պրակտիկային:

Այլ նորություններ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով: