27.08.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ հանրակացարանում կեցությունը կազմակերպելու համար կարող են դիմել ինչպես ԵՊՀ, այնպես էլ այլ բուհերի ուսանողներ և այլ անձինք։

Ծարավ Աղբյուրի 55 ա հասցեում գտնվող ԵՊՀ հանրակացարանում տեղավորվելու վերաբերյալ դիմումները նախապես պատրաստվելու են հանրակացարանում, ապա աշխատակցի միջոցով ներկայացվելու են Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորին։

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ հանրակացարանի պարետ Հրաչ Չոբանյանն ասաց, որ ուսանողների դիմումները քննարկվելու և բավարարվելու են՝ ըստ դիմում ներկայացնելու ամսաթվերի հերթականության:

 

«Չնայած դիմում կարող են ներկայացնել ինչպես ԵՊՀ, այնպես էլ մյուս բուհերի ուսանողներն ու այլ անձինք, սակայն վերջիններիս հանրակացարանում սենյակ հատկացվելու է ԵՊՀ ուսանողներին տեղավորելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում միայն»,- նշեց Հրաչ Չոբանյանը:

 

Նա տեղեկացրեց, որ դիմումը հաստատելուց հետո ուսանողի հետ կնքվելու է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր՝ մինչև ուսումնական տարվա ավարտը ժամկետով, որը երկկողմանի համաձայնության դեպքում կարող է լուծարվել կամ փոփոխվել:

 

ԵՊՀ ուսանողական հանրակացարանում մեկ անձի կեցության և կենցաղի սպասարկման ամսական վճարը մեկտեղանոց սենյակում կազմում է 60 հազար ՀՀ դրամ (18 քմ) և 55 հազար ՀՀ դրամ (15 քմ), երկտեղանոց սենյակում՝ 40 հազար ՀՀ դրամ (24 քմ) և 35 հազար ՀՀ դրամ (21 քմ), երեքտեղանոց սենյակում՝ 30 հազար ՀՀ դրամ (27 քմ), չորստեղանոց սենյակում՝ 25 հազար ՀՀ դրամ (32 քմ)՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը:

 

ԵՊՀ հանրակացարանում կեցությունը կազմակերպելու համար անհրաժեշտ դիմումների պատրաստման ընթացակարգի և այլ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են զանգահարել հանրակացարանի պարետ Հրաչ Չոբանյանին 094 22 31 30 հեռախոսահամարով։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր «Հանրային դիվանագիտություն 2021» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվել է «Արևելյան գործընկերության դերն ու նշանակությունն Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների վերափոխման գործընթացում. Հայաստանի փորձը» թեմայով սեմինար-քննարկում:
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱԱՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ. ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր համագործակցության համաձայնագիր են ստորագրել: