Եռօրյա աշխատաժողովի նպատակն է ծրագրում ներգրավված կրթական և հետազոտական համայնքի օգնությամբ ծանոթանալ ծրագրի ներկայիս ընթացքին և բացահայտել առկա խոչընդոտները՝ դոկտորական կրթության բարելավման նոր ճանապարհը ուղենշելու համար:
Աշխատաժողովում Երևանի պետական համալսարանը ներկայացնում են ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը, դոկտորական կրթության կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը և «YSU-Krisp AI Lab» լաբորատորիայի ղեկավար Աշոտ Հարությունյանը:
Աշխատաժողովի առաջին օրը ողջույնի խոսքով հանդես են եկել Տերամոյի համալսարանի ներկայացուցիչները:
Դոկտորական կրթության բարեփոխումների ներկայիս վիճակի և հետագա գործողությունների մասին զեկույց է ներկայացրել ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։
Նշենք, որ «ARMDOCT» նախագիծը Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությունն է, որի հիմքում ընկած են «Էրազմուս+» «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) նախագծի փորձը և հիմնական արդյունքները։