07.11.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՊՀ ՖՈՒՏԶԱԼԻ ԹԻՄՆ ԱՆՑԵԼ Է ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ
ԵՊՀ ՖՈՒՏԶԱԼԻ ԹԻՄՆ ԱՆՑԵԼ Է ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ ֆուտզալի առաջնությանը ԵՊՀ թիմը 6-2 հաշվով հաղթեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմին և անցավ կիսաերափակիչ փուլ:

ԵՊՀ ֆուտզալի թիմը թիմը կազմավորվել է մաթեմատիկայի և մեխանիկայի, աշխարհագրության և երկրաբանության, տնտեսագիտության և կառավարման, իրավագիտության, ռադիոֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, միջազգային հարաբերությունների ֆակուլտետներից:

 

Թիմի անդամներն այսօր ցույց տվեցին փայլուն և դիտարժան խաղ՝ հույս հայտնելով, որ հաղթանակները կլինեն շարունակական:

Այլ նորություններ
ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը կրկին հյուրընկալել էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը կենտրոնի գրադարանին է նվիրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակած գրքերը:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
21-րդ դարը նորարարական բացահայտումների ժամանակաշրջան է, որում մեծ դերակատարում ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ)։ Դրանք ներթափանցել են մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներ՝ առաջարկելով առօրյայի և աշխատանքային գործընթացների դյուրին ու արդյունավետ կազմակերպման ուղիներ։