Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարբեր բուհերի, հետազոտական կազմակերպությունների և գիտական հանրույթի ներկայացուցիչներ, ելույթներով հանդես եկան միջազգային մի շարք գործընկեր կազմակերպությունների անդամներ։
Միջոցառմանը մասնակցում էր ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, որը ներկայացրեց համալսարանի գիտական կարիերայի զարգացման հնարավորությունները: ԵՊՀ պրոռեկտորը հավաստիացրեց, որ Մայր բուհը որդեգրել է բաց գիտության քաղաքականությունը և առաջիկայում նախատեսում է ընդլայնել ոչ միայն ազգային, այլև միջազգային հետազոտական հնարավորությունները՝ ներգրավվելով «Հորիզոն Եվրոպա»-ի և «EURAXESS-Հայաստան» պորտալի ծրագրերում։
Պանելային 3 քննարկումների ավարտից հետո մասնակիցները հնարավորություն ստացան իրենց հարցերն ուղղելու բանախոսներին։