01.02.2023 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԻՆԹԵԶԵԼ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՆՈՐ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԻՆԹԵԶԵԼ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՆՈՐ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի գիտական խումբն ուսումնասիրում է «Ոչ սպիտակուցային α-ամինաթթուների և պեպտիդների վրա հիմնված համակարգերի սինթեզ և կենսաբանական գնահատում» գիտական թեման, որը ֆինանսավորման է երաշխավորել ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն։

Թեմայի գիտական ղեկավարը ֆարմաքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիչ, ք.գ.թ., դոցենտ Հայարփի Սիմոնյանն է, իսկ թեմայի արտասահմանյան խորհրդատուն՝ Նեապոլի ազգային հետազոտությունների խորհրդի կենսակառուցվածքների և կենսաիմիջինգի ինստիտուտի գիտաշխատող, կենսատեխնոլոգիական գիտությունների դոկտոր Ջիովանի Ռովիելոն:

 

Թեմայի շրջանակում ԵՊՀ-ում սինթեզվել են α-ամինաթթուները, իսկ դրանց կենսաբանական հատկությունների ուսումնասիրությունը կատարվելու է Իտալիայում:

 

Գիտական խումբը նախատեսում է ստացված արդյունքները հրապարակել բարձր վարկանիշ ունեցող գիտական պարբերականներում:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Այլ նորություններ
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԱՌԿԱ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային և ընթացիկ հարցերով տեղի է ունեցել ԵՊՀ նոր ձևավորված գիտխորհրդի առաջին նիստը, որի ժամանակ հաստատվել են հանձնաժողովների կազմերը, քննարկվել և ընդունվել են մի շարք կանոնակարգեր ու ընթացակարգեր։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ: