03.09.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի աշխատակիցներն օգոստոսի 17-19 Ֆրանսիայի Նիս քաղաքում մասնակցել են գիտաժողովի, որը նպատակ ուներ աշխարհի լավագույն համալսարաններից և խոշորագույն ընկերություններից հավաքելու և մեկտեղելու նանոտեխնոլոգիաներին և նյութագիտությանը վերաբերող գաղափարները:

«Նանոտեխնոլոգիաների և նյութագիտության գլոբալ գագաթնաժողով. նորարարություններ նանոտեխնոլոգիաներում. նպատակը և դրա իրագործումը»  խորագրով գիտաժողովի լիագումար նիստում ելույթով հանդես է եկել պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Արշակ Վարդանյանը:

 

Խոսելով գիտաժողովին մասնակցելու կարևորությունից՝  պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչն ասաց, որ այն հնարավորություն է ընձեռում հաստատելու նոր շփումներ և ստեղծելու նոր ծրագրեր։

 

 

Անդրադառնալով գիտաժողովին ներկայացրած իր «Բևեռային տակդիրով գրաֆենում Ֆրյոլիխի պոլարոնի միջանկյալ փոխազդեցության տեսություն» թեմային և դրա արդիականությանը՝ պրոֆեսորը նշեց. «Ներկայում չափազանց մեծ է գրաֆենի և երկչափ տարբեր բյուրեղների նկատմամբ հետաքրքրությունը։ Ենթադրվում է, որ գրաֆենը կիսահաղորդչային արդյու­նաբերության մեջ կարող է փոխարինել սիլի­ցիումին, ուստիև այն կոչվում է «ապագայի նյութ։ Գրաֆենի հատկությունները դեռևս լիարժեք ուսումնասիրված չեն»։

 

Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Աննա Ասատրյանի ներկայացրած «Էքսիտոն-ֆոնոն փոխազդեցությունը էլիպսաձև միջուկ-թաղանթ քվանտային կետերում. ռեզոնանսային ռամանյան ցրում» աշխատանքը նվիրված էր կոլոիդային քվանտային կետերում էքսիտոնային նուրբ կառուցվածքով պայմանավորված ռամանյան շեղման ուսումնասիրմանը։

 

Հատկանշական է, որ գիտաժողովին «Ֆոնոններով միջնորդված օպտիկական կլանումը նանոլարերում՝ սպին-ուղեծրային փոխազդեցության հաշվառմամբ» թեմայով ելույթ է ունեցել նույն ամբիոնի ասպիրանտ Տիգրան Ղուկասյանը: Պրոֆեսորի կարծիքով՝ կարևոր և միևնույն  ժամանակ ողջունելի է ասպիրանտների մասնակցությունը նմանատիպ լայնամասշտաբ գիտաժողովներին: 

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՏԵՑԻՆ «…ԵՎ ՆՈՐԻՑ ԳԱՐՈՒՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնում դիտեցին ներկայացում, որի ավարտին տեղի ունեցավ քննարկում ներկայացման ստեղծագործական և դերասանական կազմի հետ:
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԵՊՀ ՈՒԳԸ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ» ՏՊԱԳԻՐ ՀԱՏՈՐՆԵՐՈՒՄ. ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների՝ 1.1 (35), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (36) համարների շնորհանդեսը: