21.04.2022 | 
Կրթություն, Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
ԵՊՀ ուսանողները մասնակցեցին ««Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և հաճախորդների փոխհարաբերությունների կառուցման մեխանիզմները» խորագրով դասընթացին, որի ավարտին ստացան հավաստագրեր:

Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված դասընթացը վարեցին «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի Հայաստանի մասնաճյուղային ցանցի տնօրեն Աշոտ Թորոսյանը և Հայաստանի անձնակազմի կառավարման գծով խորհրդատու, ուսուցման և զարգացման գծով պատասխանատու Դիանա Սեխպեյանը:

 

 

Աշոտ Թորոսյանը կարևորեց նմանօրինակ դասընթացները, որից հետո ներկայացրեց բանկի կողմից  հաճախորդներին մատուցվող ծառայությունները: Բանախոսը մասնավորապես խոսեց անձնական կամ կորպորատիվ հաշիվների բացման և սպասարկման, արտարժույթի փոխարկման, դրամական փոխանցումների, բանկային համակարգում հաճախորդի դերի, վճարումների ընդունման, հաճախորդների և բանկերի միջև հաղորդակցման ուղիների, հաճախորդների սեգմենտավորման և այլ թեմաների վերաբերյալ:

«Առանց նմանատիպ հանդիպումների՝ հնարավոր չէ պատկերացում կազմել աշխատաշուկայի պահանջների մասին»,- ասաց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը:

 

Դիանա Սեխպեյանը խոսեց բանկի «ընտրության գործատու» («Employer of Choice») լինելու մասին, ինչպես նաև ներկայացրեց կազմակերպության ներքին մշակույթը։

 

 

Հանդիպման ընթացքում մասնակիցները հարցեր հնչեցրին, իսկ ավարտին մասնակիցները հավաստագրեր ստացան։  

Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը իր գործունեության ընթացքում մշտապես  կազմակերպում է դասընթացներ, որոնց շնորհիվ ուսանողները հնարավորություն են ունենում ծանոթանալու աշխատաշուկայի նորություններին:

Այլ նորություններ
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի և իրավագիտության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպեց հանդիպում ի.գ.դ., պրոֆեսոր Վահե Ստեփանյանի հետ՝ նպատակ ունենալով ուսանողներին ծանոթացնելու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հրատարակած հոդվածների ժողովածուի կարևոր թեմաներից մեկին:
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ հայ արձակագիր Ստեփան Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին» գրքի շնորհանդեսը՝ ևս մեկ անգամ արժևորվելու և կարևորվելու ստեղծագործության ուրույն դերը գրականության մեջ: