06.10.2022 | 
Կրթություն
ՊՈԵԶԻԱՆ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ
ՊՈԵԶԻԱՆ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի՝ ակադեմիական նվաճումների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ «Պոեզիան որպես մշակութային կամուրջ Եվրոպայում» խորագրով:

Հանդիպմանը մասնակցում էին օտարազգի  գրականագետներ Մարտին Սոլոտրուկը, Լիլի Միխաիլիդիսը, Կլաուդիո Պոցցանին, ինչպես նաև «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը (վերջինս Հրանտ Մաթևոսյանի որդին է), որոնք ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ քննարկեցին ժամանակակից պոեզիայի հիմնական առանձնահատկությունները։ 

 

 

Քննարկման մասնակիցներն անդրադարձան այն ուղերձներին, որոնք պոեզիան հղում է առաջադեմ մարդկությանը՝ նպատակ ունենալով համախմբելու բոլորին գեղագիտական իդեալի և հումանիզմի շուրջ:

 

 

ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի դասախոս Թագուհի Բլբուլյանի խոսքով՝ ժամանակակից պոեզիայի, հատկապես թաքնաբանական (հերմետիկ) (տերմինի հեղինակ՝ Թ․ Բ․) բնույթի բանաստեղծությունների թարգմանությունը խնդրահարույց է. երբեմն պոետը բանաստեղծության իմաստը հնչյունային սիմվոլիզմով է արտահայտում, և այլ լեզու փոխադրելիս իմաստային կորուստներ ենք ունենում: Մասնակիցները փաստեցին, որ նման խնդիր կա, և պետք է փորձել այնպես թարգմանել, որ ընթերցողը կարողանա ամբողջությամբ հասկանալ ստեղծագործության բուն միտքը՝ միաժամանակ չկորցնելով նաև նրա բարեհնչությունը:

 

 

Քննարկմանը ներկա էին նաև ուսանողներ և թեմայով հետաքրքրված այլ հյուրեր:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՏԵՑԻՆ «…ԵՎ ՆՈՐԻՑ ԳԱՐՈՒՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնում դիտեցին ներկայացում, որի ավարտին տեղի ունեցավ քննարկում ներկայացման ստեղծագործական և դերասանական կազմի հետ:
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԵՊՀ ՈՒԳԸ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ» ՏՊԱԳԻՐ ՀԱՏՈՐՆԵՐՈՒՄ. ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների՝ 1.1 (35), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (36) համարների շնորհանդեսը: