17.11.2022 | 
Կրթություն
ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ռուսական կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում բարձրաձայնվեցին արդիական հարցեր և կատարվեցին գիտական քննարկումներին մասնակցելու առաջարկներ:

20 գիտնականներ ու փորձագետներ խոսեցին հումանիտար ոլորտում ռուսաց լեզվի, ռուս գրականության, հայ և ռուս ժողովուրդների ընդհանուր պատմությանն առնչվող թեմաների մասին:

 

 

Քննարկմանն առցանց տարբերակով մասնակցում էին նաև ռուս անվանի գիտնականներ և հետազոտողներ, որոնք ևս անդրադարձան նշված ոլորտում առկա համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված քայլերին:

 

Տեղեկացվեց, որ ս․թ․ նոյեմբերի 22–ին Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտում նախատեսվում է անցկացնել գիտական կլոր սեղան-քննարկում՝ «ՀՀ ժամանակակից հաղորդակցական ռեժիմը» թեմայով, որի ժամանակ կներկայացվեն վերջին մի քանի ամիսների ընթացքում հայ և ռուս մասնագետների համատեղ հետազոտության արդյունքները։

 

 

Հավելենք, որ հանդիպման ավարտին քննարկման բոլոր մասնակիցներին բաժանեցին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուստանյան հետազոտությունների կենտրոնի՝ հայերենով և ռուսերենով հրատարակած հոդվածների երկու ժողովածուները, որոնք ս.թ․ հունիսի 24-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում անցկացված «Գրքարվեստ» գրքի միջազգային 19-րդ ցուցահանդես-տոնավաճառում «Բարեկամություն» անվանակարգում արժանացել են առաջին կարգի մրցանակի։

 

 

Նշենք, որ կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի, Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության և Եվրասիական փորձագիտական ակումբի համատեղ ջանքերով։

 

Այլ նորություններ
ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը կրկին հյուրընկալել էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը կենտրոնի գրադարանին է նվիրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակած գրքերը:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
21-րդ դարը նորարարական բացահայտումների ժամանակաշրջան է, որում մեծ դերակատարում ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ)։ Դրանք ներթափանցել են մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներ՝ առաջարկելով առօրյայի և աշխատանքային գործընթացների դյուրին ու արդյունավետ կազմակերպման ուղիներ։