29.09.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ․ ՈՒՍԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷԻՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ․ ՈՒՍԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷԻՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները մասնակցել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) գործունեության և կառուցվածքի վերաբերյալ սեմինար-քննարկման: Այցի նպատակը մասնագիտական կառույցի գործառույթների վերաբերյալ ուսանողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելն էր։

Ճանաչողական այցը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ, ՄՊՀ անդամ, ի.գ.թ. Տիգրան Մարկոսյանի և իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի համատեղ նախաձեռնությամբ։

 

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հույս է հայտնել, որ նման ճանաչողական այցերն օգտակար ու ուսանելի կլինեն և կոգևորեն ուսանողներից շատերին՝ հետագայում մասնագիտանալու մրցակցային իրավունքի ուղղությամբ: Նա նաև նշել է, որ հանձնաժողովում ուսանողները կարող են պրակտիկա անցնել՝ իրենց փորձնական հմտությունները զարգացնելու նպատակով, աշխատել որպես փորձնակ և հետագայում հնարավորություն ստանալ համալրելու ՄՊՀ մասնագիտական թիմի շարքերը: Գեղամ Գևորգյանը ուսանողներին ծանոթացրել է տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում իրականացված կարևոր օրենսդրական փոփոխություններին։

 

ԵՊՀ դոցենտ Տ․ Մարկոսյանն ուսանողներին ներկայացրել է ՄՊՀ-ի գործունեության հիմնական ուղղությունները:

 

 

Անդրադառնալով երկու կառույցների միջև առկա համագործակցության հաջող ընթացքին՝ բանախոսը նշել է. «ՄՊՀ-ն մշտապես համագործակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի հետ և աջակցում լավագույն ուսանողներին ինչպես մասնագիտական պրակտիկայի կազմակերպման, այնպես էլ աշխատանք գտնելու հարցերում։  Ուրախալի է այն փաստը, որ համագործակցության շնորհիվ բարձրացել է ուսանողության և առհասարակ հանրության իրազեկվածության մակարդակը` ՄՊՀ-ի գործունեության վերաբերյալ»։

 

 

Հանդիպման ընթացքում ուսանողները կատարել են մասնագիտական հարցադրումներ՝ ստանալով սպառիչ և բովանդակալից պատասխաններ: Հարցուպատասխանին հաջորդել է ՄՊՀ նիստ, որտեղ քննարկվել են այնպիսի թեմաներ, որոնք նպաստում են մասնակիցների՝ տնտեսվարող սուբյեկտների, մտավոր սեփականության, ապրանքանիշների և այլ թեմաների վերաբերյալ մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը: 

 

 

Նշենք, որ պարբերաբար կազմակերպվող ճանաչողական այցերը, սեմինար-քննարկումները, դասախոսություններն ու այդօրինակ այլ նախաձեռնություններ նպաստում են ոչ միայն ուսանողների տեսական գիտելիքների հարստացմանը, այլև գործնականում դրանք կիրառելուն և առհասարակ մասնագիտական հմտությունները զարգացնելուն։

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում մեկնարկեց Թբիլիսիի «Գյոթե» ինստիտուտի հետ համատեղ իրագործվող ծրագիրը, որի մասնակից ուսանողները, զարգացնելով գերմաներենի լեզվական գիտելիքները, միաժամանակ հնարավորություն կունենան ծանոթանալու լեզվի դասավանդման ժամանակակից մեթոդներին:
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ. ԱՆԱՀԻՏ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Անահիտ Նիկողոսյանը ԵՊՀ երկարամյա փորձ ունեցող դասախոսներից է և այն եզակիներից, որոնք իրենց կյանքը նվիրել են գիտությանը: Դոցենտ, ֆ.մ.գ.թ. Ա. Նիկողոսյանի հետ խոսել ենք նրա կենսագործունեության, դասավանդման մեթոդների, համալսարանի և աշխատանքի հանդեպ ունեցած սիրո և այլ հարցերի շուրջ: