09.02.2023 | 
Կրթություն, Գիտություն
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՊՀ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՊՀ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
Երևանի պետական համալսարանում շարունակաբար քայլեր են կատարվում ուսանողի անհատական և խմբային հետազոտություն կատարելու ունակությունները խթանելու, ինչպես նաև մասնագիտական հմտությունների ու կարողությունների զարգացմանը նպաստելու համար:

ԵՊՀ ուսանողների հետազոտահենք մտածողությունը զարգացնելու նպատակով մասնագիտական դասընթացներում ներառվում է հետազոտական աշխատանքի բաղադրիչը։ Այդ դասընթացների ցանկը սահմանում է կրթական ծրագրի ղեկավարը և հաստատում տվյալ ստորաբաժանման (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն) գիտական խորհուրդը: Հաստատումից հետո այն ընդգրկվում է համապատասխան կրթական ծրագրի մասնագրում:

 

Հետազոտական աշխատանքն անմիջականորեն առնչվում է տվյալ մասնագիտական դասընթացի առարկային ու խնդիրներին:

 

Երևանի պետական համալսարանում հետազոտական աշխատանք կատարում է ուսանողը կամ ուսանողների խումբը՝ կազմված առավելագույնը 4 ուսանողից, դասընթացը վարող դասախոսի ղեկավարությամբ, գիտական ու հետազոտական ժամանակակից մեթոդների կիրառմամբ:

 

Հետազոտական աշխատանքը գնահատվում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային աշխատանքների կատարման արդյունքում: Վերջինիս դեպքում գնահատումը կատարվում է՝ դասախոսի ընտրած գնահատման մեթոդաբանության համապատասխան:

 

Աշխատանքում գրագողության հայտնաբերման դեպքում այն գնահատվում է անբավարար:

 

Դասընթացի հետազոտական բաղադրիչի գնահատումը կատարվում է հետևյալ չափանիշներով.

  • հետազոտական թեմայի արդիականության հիմնավորում ու կատարման ինքնուրույնություն,
  • ստացված արդյունքների հիմնավորվածություն ու հավաստիություն,
  • ստացված արդյունքների որակական և (կամ) քանակական վերլուծություն,
  • աշխատանքի բանավոր ներկայացում (հիմնականում սահիկաշարի ուղեկցությամբ),
  • համապատասխան եզրակացությունների առկայություն:

Հետազոտական աշխատանքի գնահատումը կարող է կատարվել նաև այլ դասախոսների ներգրավմամբ՝ կախված դասընթացը վարող դասախոսի դիրքորոշումից:

 

Նշենք, որ հետազոտական աշխատանքը դասախոսին ներկայացվում է տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով (որոշում է դասախոսը) նրա սահմանած ժամկետում:

 

Կարինե Հովհաննիսյան

Այլ նորություններ
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԱՌԿԱ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային և ընթացիկ հարցերով տեղի է ունեցել ԵՊՀ նոր ձևավորված գիտխորհրդի առաջին նիստը, որի ժամանակ հաստատվել են հանձնաժողովների կազմերը, քննարկվել և ընդունվել են մի շարք կանոնակարգեր ու ընթացակարգեր։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ: