07.03.2022 | 
Կրթություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԷՐ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԷՐ
Հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի դոցենտ Արմենուհի Արզումանյանը ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 4-ին այցելել է Հայ-չինական բարեկամության դպրոց։

Աշակերտների հետ հանդիպման ընթացքում Ա. Արզումանյանը հանդես  եկավ Եղիշե Չարենցի «Ծիածան» ժողովածուի մասին դասախոսությամբ, պատմեց Չարենցի անցած ուղու, գրելուց չհրաժարվելու նրա սկզբունքային որոշման ու դրա հետևանքների մասին։

 

 

Դպրոցի տնօրեն Սպարտակ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց տիկին Արզումանյանին, կարևորեց ԵՊՀ-ի հետ համագործակցությունն ու շարունակական դասախոսությունները։

 

Այլ նորություններ
ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը կրկին հյուրընկալել էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը կենտրոնի գրադարանին է նվիրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակած գրքերը:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
21-րդ դարը նորարարական բացահայտումների ժամանակաշրջան է, որում մեծ դերակատարում ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ)։ Դրանք ներթափանցել են մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներ՝ առաջարկելով առօրյայի և աշխատանքային գործընթացների դյուրին ու արդյունավետ կազմակերպման ուղիներ։