27.06.2022 | 
Ուսանողական, Կրթություն
«ՄԵՐ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԴԵՊԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՋՈԶԵՖ ՄՈՄՋՅԱՆ
«ՄԵՐ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԴԵՊԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՋՈԶԵՖ ՄՈՄՋՅԱՆ
ԵՊՀ այս տարվա շրջանավարտներից է եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Ջոզեֆ Մոմջյանը, ում հետ զրուցել ենք համալսարանում ստացած կրթության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ապագայի պլանների և այլ հարցերի շուրջ։

Պատմում է ինքը՝ Ջոզեֆը:

 

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը տալիս է հիմնարար կրթություն։

 

Սովորել եմ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի՝ միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնում, ապա կրթությունս շարունակել նույն ֆակուլտետի մագիստրատուրայում: Այստեղ կրթություն ստանալով՝ ես կարողացա ձևավորվել որպես անհատ, ստեղծել երկարաժամկետ կապեր, ձեռք բերել գործնական գիտելիքներ և ամենակարևորը՝ մասնագիտություն, որը ամենապահանջվածներից է աշխատաշուկայում:

 

 

Հնարավորություն եմ ստացել աշխատելու տարբեր ոլորտներում։

 

Իմ սովորած բաժնում աշխատում են պրոֆեսիոնալ դասախոսներ, որոնք, ցուցաբերելով ուսանողակենտրոն մոտեցում, ցույց են տալիս մեզ դեպի հաջողություն տանող ճանապարհը: Ստանալով բարձրորակ կրթություն՝ այժմ պատրաստվում եմ մուտք գործել աշխատաշուկա։ Վստահ եմ՝ համալսարանում ստացած գիտելիքներս կօգտագործեմ՝ ի բարօրություն մեր պետության: Այժմ ես կարող եմ աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների, ընդհանուր ձեռներեցության, հաղորդակցման կամ ինձ առավել հոգեհարազատ ցանկացած ոլորտում:

 

Համալսարանն ավարտում եմ հպարտությամբ և հարուստ գիտելիքներով:

 

Համալսարանում ստացածս կրթությունն ուղի հարթեց՝ կյանքում իմ տեղը գտնելու համար: Կարծում եմ՝ ավելի լավ չէր կարող լինել: Ես արդեն ԵՊՀ շրջանավարտ եմ․ համալսարանից հեռանում եմ բարձր գլխով և ապագայի հանդեպ լուսավոր ակնկալիքներով․․․

 

Այլ նորություններ
ՍՈՖԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում օգոստոսի 30-ին մեկնարկած մոդուլային առարկայի շրջանակում Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան Սոֆիայի համալսարանի գենետիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ս․ Գ․ Դիմովը կարդաց դասախոսություն՝ «Սննդի մանրէաբանություն. սննդի որակի վերահսկողության նորագույն մեթոդներ» թեմայով:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։