![]() |
Մարգարիտա Հրանտի Ապրեսյան
Ամբիոնի վարիչ | Անգլերենի թիվ 1 ամբիոն Կրթություն
1982 - 1986 թթ. Մոսկվայի Թորեզի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ, բանասիրության գիտությունների թեկնածուի դիպլոմ 1977 - 1982 թթ. Վ. Բրյուսովի անվան ռուս. և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ (գերազանցության դիպլոմ) Աշխատանքային գործունեություն • Երևանի պետական համալսարանի անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր • Երևանի պետական համալսարանի լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոնի տնօրեն (2019թ.-ից առ այսօր) • Երևանի պետական համալսարան` TOEFL ծրագրի ղեկավար (2011թ.-ից առ այսօր) • Երևանի պետական համալսարան՝ iTEP ծրագրի ղեկավար (դասախոսների վերապատրաստման ծրագրի շրջանակներում) (2011 թ.-ից առ այսօր) • Կուրսային, ավարտական և թեկնածուական ատենախոսությունների ղեկավար • Տեսական և գործնական քերականության դասավանդում ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում • Մասնագիտական անգլերեն լեզվի ուսուցում իրավագիտության, սոցիոլոգիայի, կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, հոգեբանության և մի շարք ոչ մասնագիտական ֆակուլտետներում (բակալավրիատի և մագիստրատուրայի համակարգում) • 87-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ, մի շարք ատենախոսությունների ղեկավար և գրախոս • FLSP (Օտար լեզուն հատուկ նպատակների համար) միջազգային ժողովածուի գլխավոր խմբագիր (Հայաստան, 2010թ.-ից առ այսօր) • «Գիտությունը և կրթությունը Արցախում» գիտական ժողովածուի «Օտար լեզուներ» բաժնի խմբագիր (1996 թ.-ից առ այսօր) • ՀՀ Կրթության և գիտության նախարարության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների ուսուցման հայեցակարգ մշակող աշխատանքային խմբի անդամ (2018 թ.) • Անգլերեն լեզվի գրավոր քննության հարցաշարերի (շտեմարանների) աշխատանքային խմբի ղեկավար (2003 - 2020 թթ.) • Հանրապետությունում հանրակրթական դպրոցների 3-րդ և 4-րդ դասարանի անգլերենի դասագրքերի հեղինակ (2002, 2008, 2009, 2013թ, 2016 թթ.) • Բուհական ընդունելության քննությունների «Անգլերեն լեզու» առարկայական հանձնաժողովի նախագահ (2004, 2005, 2006, 2010, 2011, 2012, 2014, 2016 թթ.) • ԵՊՀ հեռակա ընդունելության քննությունների «Անգլերեն լեզու» առարկայական հանձնաժողովի նախագահ (2004 - 2017 թթ.) • ԵՊՀ ԱՊՀ քաղաքացիների ընդունելության քննությունների «Անգլերեն լեզու» առարկայական հանձնաժողովի նախագահ (2004 - 2020 թթ.) • Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան`պետական քննությունների հանձնաժողովի նախագահ (2008 – 2009; 2009 - 2010 թթ.,) • ԵՊՀ-ի վարչական և տարբեր մասնագիտություններ ներկայացնող պրոֆեսորադասախոսական կազմի՝ անգլերենի որակավորման բարձրացման հանձնաժողովի նախագահ (2010 թ.) • Անգլերեն լեզվի դպրոցական օլիմպիադաների առարկայական հանձնաժողովի նախագահ (2002 թ.) • Կրթության և գիտության նախարարություն` անգլերեն լեզվի փորձագետների խմբի նախագահ (2001 թ.) • Երևանի պետական համալսարանի` հայցորդների և ասպիրանտների քննական (անգլերենի) հանձնաժողովի անդամ (1996թ.-ից առ այսօր) Հասարակական գործունեություն 2010 թ. Մասնագիտական հմտությունների կատարելագործում միջազգային սեմինարներում, ինչպիսին է CLIL Matrix` կազմակերպված ժամանակակից լեզուների Եվրոպական կենտրոնի կողմից(ECML), (Գրաց, Ավստրիա) 2006 թ. «ԱՆգլերենը հատուկ նպատակների համար» (ESP) հետաքրքրությունների շրջանակներում սեմինարների մասնակցություն` (ԱՄՆ Տամպա, Ֆլորիդա) 2005 թ. Մասնագիտական հմտությունների կատարելագործում միջազգային սեմինարներում, ինչպիսին է CLIL Matrix` կազմակերպված ժամանակակից լեզուների Եվրոպական կենտրոնի կողմից(ECML) (Գրաց, Ավստրիա) 2001 թ. ACCELS որակավորման փորձագետ հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար 1998 թ. Անգլերենը հատուկ նպատակների համար(ESP) և անգլերենը ակադեմիական նպատակների համար (EAP) ուսումնասիրություն (Օմսկրկ, Էդգեհիլ Համալսարան, Անգլիա) 1997 թ. Միչիգանի համալսարանի անգլերեն լեզվի թեստավորման(MELAB) ներկայացուցիչը Հայաստանում 1994 թ. Անգլերենի դասախոս` USIS երկրաբանական փորձագետների թիմ 1992, 1993 և 1994 թթ. հումանիտար տարբեր խմբերի, նախարարությունների և օտարերկրյա կազմակերպությունների թարգմանիչ(USAID) 1989,1990 և 1992 թթ. Տարբեր տուրիստական խմբերի թարգմանիչ (Հունգարիա, Հարավսլավիա, Իտալիա, Հունաստան և Մալթա) 1988 թ. Բժիշկներ առանց սահմանների(Medicines Sans Frontieres)` թարգմանիչ (դեկտեմբերյան երկրաշարժից հետո) 1982 թ. Գիտոահետազոտական միության (Անի) տեխնիկական թարգմանիչ Մասնագիտական վերապատրաստում • ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի կողմից կազմակերպված «Լեզու, մշակույթ և հաղորդակցություն» խորագրով՝ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակցություն (2019թ.) • Ռուսաստանի դաշնությունում /Տոմսկ/ կայացած <<Լեզու և Մշակույթ>> խորագրով քսանիններորդ միջազգային կոնֆերանսի մասնակցություն (2018թ.) • Մոսկվայի պետական համալսարանում <<Ուսուցիչ, աշակերտ, դասագիրք>> խորագրով իններորդ միջազգային կոնֆերանսի մասնակցություն (2018թ.) • Իտալիայում /Ֆլորենցիա/ կայացած <<Կրթության ապագան>> խորագրով չորրորդ միջազգային կոնֆերանսի մասնակցություն (2014թ.) • Չինաստանում /Հանգժոու/ կայացած իրավաբանության, թարգմանության ու մշակույթի վերաբերյալ չորրորդ միջազգային կոնֆերանսի մասնակցություն (2013թ.) • Մասնագիտական հմտությունների կատարելագործում միջազգային սեմինարներում, ինչպիսին է CLIL Matrix /կազմակերպված ժամանակակից լեզուների Եվրոպական կենտրոնի կողմից(ECML)/, (Գրաց, Ավստրիա) (2007թ.) • «Անգլերենը հատուկ նպատակների համար» (ESP) հետաքրքրությունների շրջանակներում սեմինարների մասնակցություն` (ԱՄՆ Տամպա, Ֆլորիդա) (2006 թ.) • Մասնագիտական հմտությունների կատարելագործում մի շարք միջազգային սեմինարներում (Չինաստան, Իտալիա, Սերբիա…) (2005 թ.) • Հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար ACCELS որակավորման ծրագրի փորձագետ (2001 թ.) • Անգլերենը հատուկ նպատակների համար (ESP) և անգլերենը ակադեմիական նպատակների համար (EAP) մեթոդաբանության ուսումնասիրություն (Օմսկրկ, Էջհիլ Համալսարան, Անգլիա) (1998 թ.) • ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան /USIS/ կողմից կազմակերպած երկրաբան- փորձագետների թիմի անգլերենի դասընթացի ղեկավար (1994 թ.) • Կառավարական, պետական և մի շարք միջազգային կազմակերպությունների (USAID, USIS) թարգմանիչ (1992, 1993 և 1994 թթ.) • Տարբեր տուրիստական խմբերի թարգմանիչ (Հնդկաստան,Հունգարիա, Հարավսլավիա, Իտալիա, Հունաստան, Մալթա և այլն) (1989, 1990 և 1992 թթ.) • Բժիշկներ առանց սահմանների (Medicines Sans Frontieres)`մարդասիրական կազմակերպության թարգմանիչ (դեկտեմբերյան երկրաշարժից հետո) (1988 թ.) • Գիտահետազոտական միության (Անի), տեխնիկական թարգմանիչ (1982 թ.) Անդամակցություն • Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ (մինչև 2020թ.) • «Արգենտինյան Հանրապետություն» Երևանի թիվ 76 հիմնական դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ (մինչև 2020թ.) • Իրավագիտությունը օտար լեզուներով կազմակերպության “Armenian Center for International Legal Languages” (ACILL) նախագահ • Անգլերեն լեզու դասավանդողների (TESOL) միջազգային կազմակերպության անդամ • ՀՀ անգլերեն լեզվի ուսուցիչների ասոցիացիայի (AELTA) խորհրդական • Անգլախոսների միավորման (English Speaking Union) Հայաստանյան մասնաճյուղի անդամ • Միչիգանի /ԱՄՆ/ համալսարանի անգլերեն լեզվի թեստավորման (MELAB) ներկայացուցիչը Հայաստանում (1997 թ.) Պարգևներ • ԵՊՀ ոսկե հուշամեդալ՝ համալսարանի գործունեության կազմակերպման գործում ունեցած նշանակալի ավանդի համար (2019թ. ) • ՀՀ ԿԳ նախարարության կողմից շնորհակալագիր՝ ԵՊՀ 95-ամյա տարեդարձի կապակցությամբ (2015թ.) • ԵՊՀ պատվոգիր ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի 20-ամյա տարեդարձի կապակցությամբ՝ երկարատև ու անբասիր աշխատանքի, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած զգալի ավանդի համար (2011թ.) • ՀՀ ՊՆ նախարարության կողմից շնորհվել է պատվոգիր ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի անձնակազմի հետ ակտիվ համագործակցության համար (2010թ.) • ԵՊՀ պատվոգիր բուհի 90-ամյա տարեդարձի կապակցությամբ՝ երկարատև ու անբասիր աշխատանքի, երիտասարդ մասագետների պատրաստման գործում ունեցած զգալի ավանդի համար (2009թ.) • ԵՊՀ պատվոգիր բուհում երկարատև և բարեխիղճ աշխատանքի, երիտասարդ մասնագետների պատրաստման և ֆակուլտետի կայացման գործում ունեցած զգալի ավանդի համար: • <<Գլոբուս>> մրցանակաբաշխության <<Միսս Դեմոկրատիա>> տիտղոս՝ ուսանողների սերն ու հարգանքը վայելելու համար (2005թ.) • ՀՀ ԿԳ նախարարության կողմից շնորհակալագիր՝ հանրապետական օլիմպիադայի կազմակերպման և արդյունավետ անցկացման համար (2002թ.) • ԵՊՀ պատվոգիր ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի 10-ամյա տարեդարձի կապակցությամբ՝ բեղմնավոր և վաստակաշատ գիտական գործունեության համար (2001թ.) Լեզուներ Հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն |