![]() |
Տիգրան Վիգենի Սիմոնյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ | Քրեական իրավունքի ամբիոն Կրթություն
1996 - 2000 թթ. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ բակալավրիատ (գերազանցության դիպլոմով), 2000 - 2002 թթ. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ մագիստրանտուրա (գերազանցության դիպլոմով), 2002 - 2005 թթ. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ ասպիրանտուրա Գիտական աստիճան, կոչում Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գիտական ատենախոսության թեմա «Երիտասարդների հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը» ԺԲ.00.05 Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող, իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհուրդ, 2004 Գիտական հետազոտությունների շրջանակ Հանցավորության զարգացման միտումներ, երիտասարդների հանցավորության առանձնահատկությունները, հանցավորության կանխարգելման հիմնախնդիրները: Հեղինակ է ավելի քան 30 գիտական հոդվածների, մենագրությունների, ուսումնական ձեռնարկների և դասագրքերի: Վերապատրաստվել և մասնակցել է գիտական քննարկումների Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Չեխական Հանրապետությունում և Ավստրիական Հանրապետությունում: Կարդացվող դասընթացներ Քրեական իրավունք (Հատուկ մաս), Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ, Այլընտրանքային պատժատեսակների հիմնախնդիրներ, Պրոբացիոն ծառայության դերը հանցագործությունների կանխարգելման գործում Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն 2002 - 2005 թթ․ ժամավճարային հիմունքներով դասախոսել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: 2005 թվականից առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս է, դոցենտ: ՀՀ իրավաբանների միության անդամ է: 2014 թվականին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ընդգրկվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի կազմում: 2015 - 2019 թթ. հանդիսացել է ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդի անդամ: 2017 թվականի հունվարի 18-ին նշանակվել է «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովի անդամ, պաշտոնավարել է մինչև հանձնաժողովի գործունեության դադարեցումը (2018 թվականի ապրիլի 9): 2018 թվականի մայիսի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ներկայացրել է հրաժարական և 2018 թվականի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել են: 2020 թվականի սեպտեմբեր - 2021 թվականի հունիս - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Լեզուներ Հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն (+374 60) 71-02-50 (ներքին 12-50) tsimonyan@ysu.am |