Երևանի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնը համալսարանի հնագույն ամբիոններից է: Հիմնադրվել է 1921 թ.-ին` ժամանակի տաղանդավոր գիտնական-մանկավարժների նախաձեռնությամբ ու ջանքերով: Մանկավարժության ամբիոնի կայացման և ուսումնագիտական աշխատանքների կազմակերպման ու զարգացման գործում իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել ճանաչված պրոֆեսորներ Գ.Էդիլյանը, Ա.Շավարշյանը, Մ.Սանթրոսյանը, Ա.Մովսիսյանը, Հր.Քարամյանը, Թ.Ջուհարյանը, Հ.Մախչանյանը, դոցենտներ Ա.Իգնատյանը, Ս.Խուդոյանը, Ալ.Մանուկյանը, Փ.Հուրիխանյանը, Թ.Բալասանյանը, Լ.Ալեքսանյանը:
Ամբիոնի հիմնադիրների ստեղծած արժեքների պահպանման ու զարգացման գործին այսօր իրենց մեծ վաստակն են բերում ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆ. Ն. Հարությունյանը, դոցենտներ Թ.Հարությունյանը, Գ.Բաբայանը, Վ.Գյուլբուդաղյանը, Ա.Ղազարյանը, Ա.Գրիգորյանը, Ա.Աշիկյանը, Ա.Ալեքսանյանը, ասիստենտներ Մ.Ավետիսյանը, Լ.Հայրապետյանը և այլք:
1996թ.-ից մինչ օրս ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչը մ.գ.դ., պրոֆ. Նազիկ Կարապետի Հարությունյանն է:
ԵՊՀ մանկավարժության ամբիոնն այսօր էլ իր կարևոր ներդրումն է ունենում համալսարանի գիտական, ուսումնական, կրթադաստիարակչական աշխատանքների գործում` ուղղություն վերցնելով մանկավարժության գիտաճյուղերի ուսումնասիրման և զարգացման գիծը, ինչպես նաև` պատրաստելով կրթության գործի կազմակերպիչներ և սոցիալական մանկավարժներ:
ԵՊՀ մանկավարժության ամբիոնն իր 97 տարվա կենսագրության մեջ ունեցել է մեծ ձեռքբերումներ և նվաճումներ: Պետական համալսարանի մանկավարժության ամբիոնն իրականացնում է արդյունավետ մասնագիտական կրթական գործունեություն, որն իրականացնում է երեք կրթական ծրագրով:
1998 թ.-ին առաջին անգամ հանրապետությունում պետական համալսարանի մագիստրատուրայում բացվեց «Կրթության կազմակերպում» մագիստրոսական ծրագիրը, որի նպատակն է պատրաստել կրթության կազմակերպիչներ ՀՀ հանրակրթության և բարձրագրույն կրթության ոլորտների համար:
2010 թ.-ին մանկավարժության ամբիոնը բացեց երկրորդ մասնագիտական կրթական ծրագիրը, այս անգամ բակալավրիատում, «Սոցիալական մանկավարժություն»
մասնագիտությամբ: Պատրաստվում են սոցիալական մանկավարժներ ՀՀ հանրակրթական դպրոցների համար:
2016 թ.-ից մանկավարժության ամբիոնը մեկնարկեց «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական ծրագիրը հեռակա ուսուցմամբ, որի նպատակն է պատրաստել մանկավարժներ դպրոցների համար՝ տալով մանկավարժի որակավորում:
2017- 2018 ուստարվանից մանկավարժության ամբիոնը կոորդինացնում ու վերահսկում է մանկավարժի որակավորման շնորհման նոր համակարգը, որը ենթադրում է 6 կիսամյականոց առանձին մոդուլի կազմակերպում, որպեսզի ԵՊՀ 14 ֆակուլտետների ուսանողները համապատասխան քանակությամբ կրեդիտներ (30 կրեդիտ) կուտակելուց հետո ստանան մանկավարժի որակավորում ևս:
ԵՊՀ մանկավարժության ամբիոնն իրականացնում է ոչ միայն արդյունավետ մասնագիտական կրթական գործունեություն, այլև վերջին 20 տարիների ընթացքում բավականին մեծ գիտահետազոտական աշխատանքներ է կատարում մանկավարժության տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ և ունեցել է մեծ հաջողություններ մանկավարժության գիտության բոլոր գիտաճյուղերում, ստեղծվել են մենագրություններ, բուհական ձեռնարկներ, դպրոցական դասագրքեր, ուսուցչի մեթոդական ձեռնարկներ, մանկավարժական հանրագիտարան (Ա,Բ), ամբիոնի դասախոսների կողմից գրվել են 1000-ից ավելի գիտական հոդվածներ:
ԵՊՀ մանկավարժության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմն ակտիվորեն մասնակցում է միջազգային գիտաժողովներին. 2000 թ.-ին՝ Հունգարիա, 2003 թ.-ին՝ Լիբանան, 2005 թ.-ին՝ ԱՄՆ, 2009 թ.-ին՝ Լոնդոն, 2011 թ.-ին՝ Գերմանիա, 2012 թ.-ին՝ Իսպանիա, 2014թ.-ին՝ Գերմանիա, 2015-ին՝ Ավստրիա, 2017-ին՝ Մոսկվա, 2017-ին՝ Դանիա:
2011 թվականից ամբիոնն անդամակցում է Եվրոպական կրթական հետազոտությունների ասոցիացիային՝ մասնակցելով ԵԿՀԱ ամենամյա համաժողովներին ելույթներով, իսկ ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Ա. Ալեքսանյանը ԵԿՀԱ-ի ղեկավար մարմնի անդամ է:
Ամբիոնը մեծ գործունեությունն է ծավալել երիտասարդ գիտնականների պատրաստման գործում ոչ միայն ՀՀ-ի, այլև Իրանի Իսլամական Հանրապետության համար: Ամբիոնը համագործակցում է Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների, դեսպանատների հետ՝ մասնակցելով նրանց կրթական ծրագրերին:
Երևանի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնի բարձր վարկանիշը, ժամանակին համընթաց քայլն ու գիտության ջահակիր լինելը տարիներ շարունակ ապացուցել են թե’ նրա պրոֆեսորադասախոսական կազմը, և թե’ շրջանավարտները:

Աշխատակիցներ

Նազիկ Կարապետի Հարությունյան
Կենտրոնի տնօրեն, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Կամո Իվանի Աթայան
Պրոֆեսոր

Իգոր Կարապետի Կարապետյան
Պրոֆեսոր

Ռոբերտ Նիկոլայի Ազարյան
Պրոֆեսոր

Արմենուհի Աշոտի Աշիկյան
Դոցենտ

Մերի Բաբկենի Ավետիսյան
Դոցենտ

Արևիկ Փանոսի Ղազարյան
Դոցենտ

Թամարա Սարգսի Հարությունյան
Դոցենտ

Արա Կառլենի Սաղաթելյան
Դոցենտ

Աննա Սեյրանի Ալեքսանյան
Դոցենտ

Գարուն Աշոտի Բաբայան
Դոցենտ

Մերի Վազգենի Հովհաննիսյան
Ասիստենտ

Կարինե Ռուբենի Հովհաննիսյան
Ասիստենտ

Անի Դավիթի Աբրահամյան
Դասախոս

Ռուզաննա Լյովայի Իսկանդարյան
Դասախոս

Լիլիթ Հայկի Սարգսյան
Դասախոս

Գայանե Կարուշի Կիրակոսյան
Դասախոս