Միխաիլ Ազարյան
Կրթություն (սկսած ԲՈՒՀ-ից)
1972 թ-ին Երևանի պետական Համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ, կիասահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա
1981 - 1986 թթ. ՀՍՍՌ ԳԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ, ասպիրանտուրա
1986 թ-ին ֆիզ-մաթ գիտ. թեկնածու, «Կրեմնիումային պլանար ֆոտոընդունիչների և մագնիսադիոդների էքսպերիմենտալ հետազոտություններ», ՀՍՍՌ ԳԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ

Աշխատանքային փորձ
1968 - 1972 թթ. ԵՊՀ, միջուկային ֆիզիկայի ամպիոն, լաբորանտ
1974 - 1986 թթ. ՀՍՍՌ ԳԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ, գիտ.աշխատող
1986 - 1988 թթ. ՀՍՍՌ ԳԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ, ա.գիտ.աշխատող
1988 - 2007 թթ. ԵՊՀ ԿՆ և ՍՖԳՀԼ . ա.գիտ. աշխատող
2007 թ-ից մինչ այժմ ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոն, ա.գիտ.աշխատող

Հիմնական հետազոտական նախընտրություններ / մասնագիտական ոլորտներ
• Կիսահաղորդիչների ու դիէլեկտրիկների ֆիզիկա , միկրոէլեկտրոնիկա
• Ֆիզիկական պարամետրերի սենսորներ
• Ֆիզիկական պրոցեսների հետազոտություններ անհպում եղանակներով
• Ճշգրիտ էլեկտրամեխանիկա
• Զոնդային մանրադիտում իրականացնող սարքեր
• Նանոմասշտաբ սիստեմներում ընթացող ֆիզիկական պրոցեսների հետազոտություններ
• Էքսպերիմենտալ հետազոտությունների համակարգչային կառավարում, մոդելավորում և դրանց համակցումը

Ընթացիկ հետազոտական նախընտրություններ
• Էլեկտրոնների բացարձակ ելքի աշխատանքի գրանցման դինամիկ կոնդենսատորի մեթոդի մոդեռնացում
• Նանոխողովակների և ֆուլերենների սինթեզի (ֆիզիկական եղանակ) լաբորատոր ստենդի իրագործում
• Պինդ մարմինների մակերևույթին ռեալ ժամանակում ընթացող ատոմա-մոլեկուլյար պրոցեսների դինամիկայի մանրադիտման իրականացում
• Նանոմասշտաբային տեղափոխությունների և վերահսկման սարքավորումներ

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն(միայն բառարանով)

Գիտաժողովների մասնակցություն, գիտական ուղղևորություններ
Հրավիրված անձ - 8-րդ միջազգային գիտա-պրակտիկ կոնֆերանս «Ուսումնական,գիտական և ինժեներային կիրառումներ LabVIEW միջավայրում և National Instruments-ի տեխնոլոգիաներ - 2009»

(+374 10) 57-83-82
azar@ysu.am
Միխաիլ Ազարյան