Սոսե Խաչիբաբյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Սոսե Խաչիբաբյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի բակալավրիատը (2009թ.), այնուհետև՝ մագիստրատուրան (2011թ.)՝ «Անձի հոգեբանություն և անձնային խորհրդատվություն» մասնագիտացմամբ: Նույն տարի ընդունվել է հոգեբանության բաժնի ասպիրանտուրա: Տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է: Գործնական հոգեբանության ոլորտում է 2009թ.-ից, հոգեթերապևտիկ պրակտիկա վարում է 2010 թ.-ից: Հանդիսանում է Ավազանկարչության և արտթերապիայի «Սենդ Լենդ» կենտրոնի հիմնադիրը:
2015-2018 թթ. դասավանդել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետում: Աշխատել է Երևանի Անանիա Շիրակացու անվան Ճեմարանում (2010-2011թթ.) և Մանկական զարգացման «Սենդ ՊՐՈ» կենտրոնում (2012-2013թթ.)՝ որպես հոգեբան:

Մասնագիտական վերապատրաստումներ
2008թ. «Խաղային թերապիա» (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն)
2009թ. «Կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի 1-ին փուլի դասընթաց (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն)
2010թ. «Հեքիաթ թերապիայի հիմունքներ» դասնթացին, (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն)
2011թ. «TA-101 (Տրանզակտ վերլուծության հիմունքներ)»
2014թ. «Մանկական հոգեթերապիայի հիմունքներ» դասնթացին (Սեդա Ղազարյանի Հիշատակի Հիմնադրամ)
2014-2015թթ. «Մանկական և դեռահասների հոգեթերապիա» (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն)
2014-2015թթ. «Արքետիպային վերլուծություն» (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն)
2016թ. «Ավազաթերապիա» (Սեդա Ղազարյանի Հիշատակի Հիմնադրամ)
2016թ. «Արտթերապիան խորքային անգիտակցականի հետ աշխատանքում» (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն)
2017թ. «Գեշտալտ թերապիա» (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն) /Մարբուրգի համալսարանի պաշտոնական վկայական/
2017թ. «Յունգյան վերլուծություն» (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն)
2018թ. «Այցելուակենտրոն հոգեթերապիա 1-ին փուլ՝ «Ես՝ որպես հոգեթերապևտ» /անձնային աճ/ (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն)
2017 թ-ից մասնակցում է Բալինտյան սուպերվիզյոն խմբին ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնում:

Խմբավարության պրակտիկա
Խմբավարության պրակտիկան սկսել է 2013 թ.-ին, վարել է Ավազաթերապիայի և ավազով զարգացնող աշխատանքի ուսուցողական խմբեր «Սենդ Լենդ» և «Էոս» կենտրոններում:

Կենտրոնում 2017թ.-ից վարում է
«Ավազաթերապիա» տեսական-գործնական թրեյնինգը

Հոգեթերապևտիկ պրակտիկա
2010 թ.-ից իրականացնում է հոգեթերապևտիկ գործունեություն հումանիստական ուղղությամբ երեխաների և դեռահասների հետ: Մասնագիտանում է այցելուակենտրոն հոգեթերապիայի ուղղությամբ, ուսումնասիրում է մանկական ստեղծագործության, ստեղծարարության երևույթը, աշխատում է ստեղծարարության զարգացման վրա ավազանկարչության մեթոդի ազդեցության հետազոտման ուղղությամբ: