Անժելիկա Այվազյան
Կենտրոնի հոգեթերապևտ
Կրթությունը:
2010-2014թթ. ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, իրավունքի և սոցիոլոգիայի ինստիտուտ, ասպիրանտուրա
2008-2010թթ. ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, Կլինիկական հոգեբանության ամբիոն, մագիստրատուրա
2004-2008թթ. ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, բակալավրիատ,
1994-2004թթ. Երևանի Վ. Տերյանի անվան № 60 միջն. դպրոց

Աշխատանքային փորձ:
2016թ.-ից մինչ օրս ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՃԿԱԿ հոգեբանական բաժնի հոգեբան /հրահանգիչ/
2015-2016թթ. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժին, գլխավոր մասնագետ /հոգեբան/
2014թ.-ից մինչ օրս ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի «Հոգեբանական դիտարանի» աշխատանքների համակարգող, թրեյներ, հոգեբան-խմբավար, հոգեբան-խորհրդատու
2010-2011ուս. տարուց մինչ օրս ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ, հոգեբանության ամբիոն, դասախոս
2010թ․-ից մինչ օրս ԵՊՀ «Կիրառական հոգեբանության կենտրոն», հոգեթերապևտ

Կոչումներ:
12.10.2016թ. ՀՀ ԱԻ նախարարի հրամանով` փրկարար ծառայության լեյտենանտ
09.06.2015թ. ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի հրամանով՝ քաղաքացիական հատուկ ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան
05.02.2015թ. ՀՀ ԲՈՀ Փիլիսոփայություն և հոգեբանություն 064 խորհրդի որոշմամբ՝ հոգեբանական գիտությունների թեկնածու

Հատուկ դասընթացներ, մասնագիտական վերապատրաստումներ:

2017թ․ ՌԴ ԱԻՆ Քաղաքացիական պաշտպանության ակադեմիա, «Հոգեբանական ծառայության գործունեության կազմակերպում» միջազգային վերապատրաստման ծրագիր
2017թ․ Ֆրանսիայի Հանրապետության Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Առողջապահական ծառայության բժշկահոգեբանական բաժնի կողմից ներկայացվող սեմինար-քննարկում «Բժշկահոգեբանական աջակցություն ֆրանսիական զինված ուժերում»
2016թ. ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն սուպերվիզիոն ծրագիր հոգեբան-խորհրդատուների և խմբավարների համար
2016թ. ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն «Ճգնաժամային միջամտությունը և հոգեբանական աջակցությունը մեծահասակներին և երեխաներին» վերապատրաստման դասընթաց
2016թ. ՀՀ ԱՆ Հատուկ ծառայողների վերապատրաստման դասընթացներ
2015թ․ «Սոցիալական և հոգեբանական աշխատանքի կազմակերպումը քրեակատարողական ծառայությունում» վերապատրաստման դասընթաց
2014թ. «Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներ և մեթոդներ» վերապատրաստման դասընթաց
2014թ. «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսում» վերապատրաստման դասընթաց
2014թ. « Որակի ապահովման ներքին համակարգի խնդիրներն ու գործառույթները, մասնագիտական կրթության որակի ապահովման երաշխիքները, կրթական ծրագրերի արդիականացում և համապատասխանեցում եվրոպական միջազգային չափանիշներին և չափորոշիչներին» վերապատրաստման դասընթաց
2013թ. ԵՊԲՀ բանավեճի ակումբ «Բրիտանական ձևաչափ»-ով իրականացված բանավեճում՝ որպես դատավոր
2013թ. Եվրասիա բանավեճի ակումբ «Բրիտանական ձևաչափ»-ով իրականացված բանավեճում՝ որպես դատավոր
2012-2013թ. Դեբատների Միջազգային Կրթական Ասոցիացիա (IDEA) «Դեբատների և դիսկուսիոն գործունեության ձևերը բարձրագույն դպրոցի ուսումնական գործընթացում» 72 ժամ ծավալով դասընթաց՝ «Հանրապետական մակարդակով թրեյների» կոչում՝ ըստ IDEA դեբատների միջազգային ծրագրի
2012թ. ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն «Կյանքի սցենարի հայեցակարգը տրանզակտ վերլուծության մեջ» դասընթաց
2011թ. ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն «Կոգնիտիվ վարքաբանական հոգեթերապիայի պրակտիկա» դասընթաց
2011թ. Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամ «Գենդերային գրագիտությունը որպես ժամանակակից անձի որակ» ինտերակտիվ սեմինար
2011թ. Սեդա Ղազարյանի հիշատակի հիմանդրամ, մասնագիտական հանդիպում Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի նեյրոհոգեբանության և պաթոհոգեբանության դոցենտ, կլինիկական հոգեբան` Սերգեյ Ենիկոլոպովի և նրա տիկնոջ` Ելենա Ենիկոլոպովայի հետ:
2011թ. Սեդա Ղազարյանի հիշատակի հիմանդրամ «Երջանկություն, դրական ինքնազգացողություն (well being) - հոգեբանական մոտեցումներ և տեսանկյուններ» ինտերակտիվ սեմինար
2010թ. ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն «Կոգնիտիվ վարքաբանական հոգեթերապիա» դասընթաց
2010թ. Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերություն, Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամ «Աուտիզմը և ինդիգո երեխաները» դասընթաց
2009թ. ԵՊԲՀ և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերություններ «Էֆթանազիա. Տեսական և պրակտիկ հիմնախնդիրներ» համաժողով
2008թ. ԵՊՀ Փլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ «Ա. Մասլոուի ներդրումը հոգեբանական գիտության զարգացման մեջ» գիտաժողով
2008թ. ՀՀ ԱՆ «Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարի արդի հիմնախնդիրները» աշխատանքային սեմինար
2007թ. ՀՀ ԱՆ «Քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հեգեբանական և իրավական խնդիրները» աշխատանքային սեմինար

Հետազոտական աշխատանք:
Գիտական հոդվածներ
«Գենդերային դերերի առանձնահատկություններն ու դրանց նկատմամբ ձևավորված վերաբերմունքների տարբերությունները հայ հասարակության մեջ» «Կաճառ» գիտական տարեգիրք: 2017թ.
«Հանցավորի անձի ուսումնասիրության հարացույցային մոտեցումների մասին» «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագիր: 5/163 մայիս 2013
«Դատապարտյալների աուտոագրեսիվ վարքի դրսևորման որոշ հարցերի մասին» «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագիր: 4/165 ապրիլ 2013
«Անձի վրա հասարակությունից հարկադիր մեկուսացման ազդեցության հոգեբանական վերլուծություն» ՀՊՄՀ 90 ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու: 2012թ. դեկտեմբերի 14

Դիսերտացիոն աշխատանք՝ «Սոցիալական մեկուսացման պայմաններում դատապարտյալների աուտոագրեսիվ վարքի հոգեբանական հիմքերը»