Անահիտ Սարգսյան
Կենտրոնի հոգեթերապևտ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2011-2013 Երևանի պետական համալսարան, Երևան, ՀՀ
Հոգեբանության մագիստրոսի աստիճան /Անձի հոգեբանություն և անձնային խորհրդատվություն/
2007-2011 Երևանի պետական համալսարան, Երևան, ՀՀ
Հոգեբանության բակալավրի աստիճան
1997-2007 Հ.Պարոնյանի անվ․N59 դպրոց, Երևան, ՀՀ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁ

2016- առ այսօր Հոգեբան/հոգեթերապևտ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
 Հոգեբանական խորհրդատվության տրամադրում ԱԻՆ աշխատակիցներին:
 Թրեյնինգների և սեմինարների կազմակերպում արտակարգ իրավիճակներում աշխատող մասնագետների համար:
2014- 2016 Հոգեբան
ՀՀ Կոտայքի մարզի «Չարենցավանի N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
 Բազմամասնագիտական թիմի հետ համատեղ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախնական գնահատում՝ դիտման, հարցազրույցի միջոցով:
 Բազմամասնագիտական թիմի հետ համատեղ՝ երախայի անհատական ուսումնական ծրագրերի մշակում:
 Անհատական և խմբային զարգացնող և հոգեբանական ծառայությունների մատուցում կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներին և նրանց ծնողներին:
 Ներառական կրթության արդյունավետ իրականացմանն ուղղված ծրագրեի մշակում և իրականացում:
 Հոգեբանական թրեյնինգների և սեմինարների կազմակերպում աշակերտների, ուսուցիչների, ծնողների և ադմինիստրատիվ օղակների համար:

2012 – 2014 Մանկավարժ-հոգեբան
Անանիա Շիրակացու անվ․ ճեմարան կրթահամալիր
 Անհատական կամ խմբային խորհրդատվության տրամադրում սաներին և ծնողներին:
 Սաների զարգացմանն ու ինքնադրսևորմանը նպաստող հոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորում:


ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

2016 ապրիլ Հոգեբան-խորհրդատու
Երևանի պետական համալսարան, Կիրառական հոգեբանության կենտրոն, ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցության շրջանակներում հոգեբանական ծառայությունների տրամադրում ԼՂՀ-ից տեղահանված ընտանիքներին

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2017 Հոգեուռուցքաբանության միջազգային միության (IPOS) անդամ
2017 Հայկական Բալինտյան Ասոցիացիայի անդամ
2016 Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի անդամ
2016 Սանկտ - Պետերբուրգի Բալինտյան Ասոցիացիայի անդամ
2015 Համառուսաստանյան հոգեթերապևտիկ լիգայի իսկական անդամ, սերտիֆիկացված խորհրդատու և խմբավար
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ, ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ
2017 Open Medical Institute Seminar “Palliative Care in Pediatrics”, Salzburg, Austria (03-09 December)

2017 Հոգեուռուցքաբանության և հոգեսոցիալական ակադեմիայի 19-րդ համաժողով, Բեռլին, Գերմանիա (Օգոստոսի 14-18)
2017 «Հոգեսոմատիկ բժշկություն և բալինտյան խմբեր» երրորդ միջազգային գիտաժողով, Ռուսաստանի Դաշնության մասնագիտական հոգեթերապևտիկ լիգա,Մոսկվա, Ռուսաստան (Հուլիսի 13-16)
2017 «Պալիատիվ հոգեբանություն» գործնական դասընթաց, ԵՊՀ, Կիրառական հոգեբանության կենտրոն, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիա
2016 «Ապագայի բժշկություն.Համատեղ հայացք համընդհանուր խնդրին»,ԵԲՀԱ երրորդ տարեկան միջազգային գիտաժողով, Երևան, Հայաստան (Սեպտեմբերի 30 - հոկտեմբերի 1)
2016 «Օգնող մասնագետների առողջության պահպանումը և բարելավումը․ բալինտյան շարժման դերը», երկրորդ միջազգային գիտաժողով, Ռուսաստանի Դաշնության մասնագիտական հոգեթերապևտիկ լիգա Երևան, Հայաստան (Հուլիսի 21-24)
2016 «Ոչ ֆորմալ կրթությունը առանց ուղեկցության անչափահաս փախստականների ինտեգրման մեջ», թրեյնինգային ծրագիր, Տրոֆայա, Ավստրիա (Հունիսի 19-26 )
2016 - առ այսօր Երեխաների և մեծահասակների հետ աշխատող մասնագետների խմբային սուպերվիզիա (30 ժամ)
2016 «Արխետիպային վերլուծություն» գործնական դասընթաց (48 ժամ)
2015 «Հուզական այրում և Բալինտյան շարժում», առաջին միջազգային գիտաժողով, Ռուսաստանի Դաշնության մասնագիտական հոգեթերապևտիկ լիգա, Երևան, Հայաստան (Հուլիսի 16-19)
2015 «Բալինտյան խմբային աշխատանք», Վերապատրաստման դասընթացի երկրորդ մոդուլ, Ռուսաստանի Դաշնության մասնագիտական հոգեթերապևտիկ լիգա, Երևան, Հայաստան
2014 «Բալինտյան խմբային աշխատանք», Վերապատրաստման դասընթացի առաջին մոդուլ, Ռուսաստանի Դաշնության մասնագիտական հոգեթերապևտիկ լիգա, Երևան, Հայաստան
2013 «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» IV միջազգային գիտաժողով, Երևանի պետական համալսարան, Երևան, Հայաստան, (Հոկտեմբերի 25-27)
2013 «Հեքիաթաթերապիա» գործնական դասընթաց (64 ժամ)
2013 «Մանկական հոգեթերապիա» գործնական դասընթաց (64 ժամ)
2013-2015 Մեծահասակների հետ աշխատող մասնագետների խմբային սուպերվիզիա (61 ժամ)
2012 «Կրթության հոգեբանի մասնագիտական հմտություններ» գործնական դասընթաց (16 ժամ)
2012 «Կոգնիտիվ - վարքաբանական հոգեթերապիայի պրակտիկա» գործնական դասընթաց (64 ժամ)
2011 «Հոգեբանական խորհրդատվության բազային հմտություններ» գործնական դասընթաց (48 ժամ)
2010 «Կոգնիտիվ- վարքաբանական հոգեթերապիա» գործնական դասընթաց (48 ժամ)
2010 «Արտ-թերապիայի բազային հմտություններ» գործնական դասընթաց (48ժամ)
2009 «Անձի զարգացման հիմնախնդիրները» միջազգային գիտաժողով, Երևանի պետական համալսարան, Երևան, Հայաստան (Հոկտ. 23-24)
2010 «Հոգեդինամիկ հոգեթերապիա: Յունգյան մոդել» գործնական դասընթաց (64 ժամ)
2009 «Հոգեդինամիկ հոգեթերապիա:Ֆրոյդյան մոդել» գործնական դասընթաց (64 ժամ)
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Մագիստրոսական աշխատանք «Հոգեկան առողջության և հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց վերաբերյալ հանրային պատկերացումների առանձնահատկությունները»

Ավարտական աշխատանք «Կին և տղամարդ տնօրենների անձնային առանձնահատկությունների դերը կառավարման գործունեության մեջ»

ԼԻՑԵՆԶԻԱ

 Սանկտ - Պետերբուրգյան Բալինտյան Ասոցիացիայի կողմից հավատարմագրված Բալինտյան խմբավար,
 Ռուսաստանի Դաշնության մասնագիտական հոգեթերապևտիկ լիգայի կողմից հավատարմագրված Բալինտյան խմբավար,
 Ռուսաստանի Դաշնության մասնագիտական հոգեթերապևտիկ լիգայի կողմից հավատարմագրված խորհրդատու, դասընթացավար