Արման Էդուարդի Դիլանյան
Կենսագրություն
Կրթություն
1991 - 1996 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու

Ատենախոսության թեման
«Միջազգային դատարանները և միջպետական վեճերի խաղաղ կարգավորման հիմնահարցերը»
Մասնագիտությունը՝ «Միջազգային հանրային իրավունք»

Գիտական հետազոտությունների շրջանակը
Սահմանադրական իրավունք, սահմանադրական արդարադատություն, միջազգային հանրային իրավունք, վարչական իրավունք, վարչական դատավարություն

Կարդացվող դասընթացներ
ՀՀ վարչական դատավարություն, Եվրոպական դատարանի նախադեպերի և ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների ազդեցությունը ՀՀ իրավական համակարգում

Աշխատանքային փորձ
1996 - 1998 թթ. ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետ
1996 - 2004 թթ. ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի օգնական
2004 - 2006 թթ. ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ
2006 թ.-ից առ այսօր Հայ-Ռուսական համալսարանի դասախոս
2006 - 2013 թթ. Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ
2006 - 2013 թթ. ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ
2012 - 2013 թթ. կատարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետի պարտականությունները
2013 - 2018 թթ. ՀՀ վարչական դատարանի դատավոր
2015 թ.-ից առ այսօր ՀՀ Փաստաբանական դպրոցի դասախոս
2018 - 2020 թթ. ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր
2020 թ. հոկտեմբերի 12-ից առ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
2017 թ. առ այսօր ՀՀ Դատավորների միության խորհրդի անդամ
Ընդգրկված է «Դատական իշխանություն» ամսագրի խմբագրական խորհրդի կազմում

Լեզուների իմացություն
հայերեն, ռուսերեն և անգլերեն

(+374 60) 71-02-44 (ներքին 12-44)

Արման Էդուարդի Դիլանյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ | Իրավագիտության ֆակուլտետ - Քաղաքացիական դատավարության ամբիոն