Կրթություն
1982 - 1985 թթ.` ասպիրանտ, կենսաքիմիայի ամբիոն, կենսաբանության ֆակուլտետ, ԵՊՀ
1977 - 1982 թթ.` ուսանող, կենսաքիմիայի ամբիոն, կենսաբանության ֆակուլտետ, ԵՊՀ
Գիտական աստիճան
Կենս. գիտ. թեկն., «Արգինազի իզոֆերմենտները և պրոլինի կենսասինթեզի պրոցեսը առնետների վերականգնվող լյարդում», 1990 թ., Մասնագիտացված Խորհուրդ К.005.01.08, ԵՊՀ
Գիտական կոչում
Դոցենտ` ՀՀ ԲՈՀ, 2008 թ.
Աշխատանքային փորձ
2008 թ. մինչ այժմ` դոցենտ, էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոն, կենսաբանության ֆակուլտետ, ԵՊՀ
2007 - 2008թթ.` բաժնի վարիչ, դասախոսների որակավորման բարձրացման բաժին, ԵՊՀ
2002 - 2008թթ.` ասիստենտ, էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոն, կենսաբանության ֆակուլտետ, ԵՊՀ
2000 - 2002 թթ.` ասիստենտ, կենսաքիմիայի ամբիոն, կենսաբանության ֆակուլտետ, ԵՊՀ
2004 - 2008 թթ.` գիտաշխատող, էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոն, կենսաբանության ֆակուլտետ, ԵՊՀ
1994 - 2004 թթ.` գիտաշխատող, կենսաքիմիայի ամբիոն, կենսաբանության ֆակուլտետ, ԵՊՀ
1985 - 2000 թթ.` ավագ լաբորանտ, կենսաքիմիայի ամբիոն, կենսաբանության ֆակուլտետ, ԵՊՀ
Կարդացվող դասընթացներ
Էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ
Էկոթունաբանություն
Կենսաանվտանգության հիմունքներ
Շրջակա միջավայրի հետ կապված առողջություն
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Էկոլոգիա, բնապահպանություն, շրջակա միջավայրի հետ կապված և մասնագիտական առողջություն, շրջակա միջավայրի քիմիա և թունաբանություն, կենսաքիմիա, սննդի անվտանգություն
Մասնակցությունը դրամաշնորհների
Կրթական դրամաշնորհներ
2010 - 2013 թթ.` 159340-TEMPUS-ES-TEMPUS-JPCR «Կիրառական կենսաբանություն» մագիստրոսական ծրագրի մշակում, ԵՊՀ
2001 թ. (1 հոկտեմբերի) - 2002 թ. (1 հունվարի)՝ Կլինիկական լաբորատոր ախտորոշման վերապատրաստման դասընթաց (Առողջապահության Ազգային ինստիտուտ, Հայաստանի Հանրապետություն)
2001 թ. (1 մարտի - 1 հունիսի)` ՀԿ Կառավարման ուսումնական ծրագիր (ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և Ամերիկայի Հայկական Ասամբլեայի ՀԿ Ուսումնական և Ռեսուրսային Կենտրոն)
Գիտահետազոտական դրամաշնորհներ
2021 թ. (1 հոկտեմբերի) - 2026 թ. (1 հոկտեմբերի)` ՀՀ ԿԳՄՍ Գիտության կոմիտեի Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմա
2018 թ. մինչ այժմ` ՀՀ ԿԳՄՍ Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների Ռուսաստանյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող համատեղ ծրագրեր
2011 - 2021 թթ.` ՀՀ ԿԳՄՍ Գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվող գիտական (պայմանագրային) թեմաներ
Ճանապարհորդական դրամաշնորհներ
2011, 2012 թթ.` Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի (Պորտուգալիա) դրամաշնորհներ` Բադ Նաուհեյմում (Գերմանիա) և Վալենսիայում (Իսպանիա) միջազգային գիտաժողովների մասնակցելու համար
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Մասնագիտական անդամակցություն
Էկոլոգիայի միջազգային կազմակերպության (INTECOL) անդամ
Հայաստանի կենսաքիմիական ընկերության անդամ
«Մարդու առողջություն» բարեգործական ՀԿ հիմնադիր անդամ
hasmikmov@ysu.am