Տիգրան Կարենի Դադունց
Կենսագրություն
Կրթություն
2010 - 2016 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ, գերազանցության դիպլոմ
2016 - 2018 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա, գերազանցության դիպլոմ
2018 թվականից առ այսօր -ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա

Գիտական հետազոտությունների շրջանակը
Սնանկություն, քաղաքացիական դատավարություն, դատական իշխանություն, վեճերի լուծման այլընտրանքային եղանակներ, շրջակա միջավայրի իրավունք, հողային իրավունք

Կարդացվող դասընթացներ
Շրջակա միջավայրի իրավունք, հողային իրավունք

Վերապատրաստման ծրագրեր
2019 թ. - Լեյդենի համալսարան/Հաագայի Տեղական կառավարման ակադեմիա, MATRA Rule of Law վերապատրաստման ծրագիր, Պետական գնումներ
2019 թ. - Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպություն (IDLO)/Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD), Սնանկության ոլորտի վերապատրաստողների վերապատրաստման ծրագիր (training of trainers)
2021 թ. - ԱՄՆ Պետդեպարտամենտի Կրթամշակութային հարցերի բյուրո, Միջազգային այցելուների առաջնորդության ծրագիր (IVLP), Թափանցիկություն և հաշվետվողականություն կառավարությունում (Transparency and Accountability in Government) II

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2019 թվականի նոյեմբերից առ այսօր – Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն
2018 թ. սեպտեմբերից առ այսօր - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս
2020 թվականի հուլիսից առ այսօր - Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամ
2020 թվականի հունվարից առ այսօր - «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» (PwC Armenia) փորձագետ
2021 թվականի փետրվարից առ մարտ - «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս
2020 թվականի հուլիս – Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության գնահատման հանձնաժողովի անդամ
2020 թվականի մայիսից առ հոկտեմբեր - Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության (IDLO) փորձագետ
2019 թվականի հունիսից առ հոկտեմբեր - «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» (PwC Armenia) փորձագետ
2019 թվականի հունիսից առ նոյեմբեր – Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ
2018 թվականի հոկտեմբեր – ՊԵԿ Ուսումնական կենտրոն, սնանկության իրավունքի դասընթացավար
2018 թվականի մարտից առ հունիս – ՄԱԿ Բնակչության հիմնադրամի իրավախորհրդատու
2018 թվականի մայիս – Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության գնահատման հանձնաժողովի անդամ
2017 թվականի դեկտեմբերից առ 2019 թվականի հունիս – Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետ
2017 թվականի մարտից առ 2017 թվականի դեկտեմբեր - «Յունիբանկ» ԲԲԸ, իրավաբան
2015 թվականի հուլիսից առ 2017 թվականի մարտ - «Յունիբանկ» ԲԲԸ, համապատասխանության գծով մասնագետ

Այլ տեղեկություններ
2018 թվականից առ այսօր - «Մարդու իրավունքների եւ Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ համահիմնադիր
2020 - 2022 թթ. – Վիլեմ Վիս միջազգային առևտրային արբիտրաժի դատախաղ մրցույթ, ազգային թիմի մարզիչ
2017 – 2018 թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
2011 – 2013 թթ. – Ծառայություն ՀՀ Զինված ուժերում

Լեզուների իմացություն
Հայերեն, անգլերեն, ռուսերեն

Տիգրան Կարենի Դադունց

Դասախոս | Իրավագիտության ֆակուլտետ - Քաղաքացիական դատավարության ամբիոն
 
 

Գիրք/Book

Տիգրան Մարկոսյան, Տիգրան Դադունց

Ֆինանսական առողջացման վարույթը Հայաստանի Հանրապետությունում | Գիտագործնական ձեռնարկ, ընդհանուր խմբագրությամբ՝ ի․գ․դ․, պրոֆ․ Վ․Վ․ Հովհաննիսյանի, Երևան, ԵՊՀ հրատ․, 2022, 104 էջ |
 

Հոդված/Article

Տիգրան Դադունց

Օտարերկրյա անձանց մասնակցությամբ հողային իրավահարաբերությունների կարգավորման պատմական զարգացումը | Արդարադատություն, 2021 1 (53), Երևան, էջ 22-31 |

Տիգրան Մարկոսյան, Տիգրան Դադունց

Աշխատողների պահանջների բավարարման երաշխիքները սնանկության վարույթում | «Դատական իշխանություն» 3-4, 2020, էջ 90-99 |

Տիգրան Դադունց

Հողամասերի իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը և ուղիները | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների նստաշրջանի նյութերի ժողովածու, Երևան 1(1) 2019, էջ 149-165

Տիգրան Դադունց

Քաղաքացիական դատավարության շրջանակներում օտարերկրյա անձանց հողային իրավունքների դատական պաշտպանության որոշ հարցեր | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների նստաշրջանի նյութերի ժողովածու, Երևան, 2(2) 2018, էջ 370-385

Տիգրան Դադունց

Որոշ հիմնահարցեր օտարերկրյա անձանց մասնակցությամբ գործերով ՀՀ դատարանների իրավասության (միջազգային ընդդատություն) վերաբերյալ | ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու 1.2 (25), Երևան, 2018, էջ 43-56 |